Սերբիայում 2016թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն՝ ԵՄ-ի հետ մերձեցման հետ կապված
INTERNATIONAL NEWS2016 թվականին Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն՝ Եվրամիության հետ մերձեցման քաղաքականության հաստատման համար: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ, իշխող Սերբական առաջադիմական կուսակցության ղեկավար Ալեքսանդր Վուչիչը:
Կուսակցության կենտրոնական կոմիտեի նիստում ունեցած ելույթում նա նշել է երկրում առկա սոցիալական կոնֆլիկտը, որն արգելափակում է բարեփոխումներն ու լուծման կարիք ունի: Նրա խոսքով, Կառավարությունը լիարժեք 4-ամյա մանդատի կարիք ունի, որպեսզի մինչեւ 2020 թվականն ավարտի Եվրամիությանն անդամակցության համար անհրաժեշտ բարեփոխումները:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Սերբիայում անցկացված նախորդ՝ 2014 թվականի մարտի խորհրդարանական ընտրություններըը նույնպես արտահերթ էին:
Նոր ընտրությունների անցկացման ժամկետը դեռեւս հստակ չէ: Ավելի վաղ որպես հավանական ժամկետ նշվում էր ապրիլի 22-ը:



