Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները հանվել են
INTERNATIONAL NEWSԻրանի Իսլամական Հանրապետությունը հունվարի 16-ից ազատվել է միջազգային հանրության կողմից իր վրա դրված պատժամիջոցների մեծ մասից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, պատժամիջոցների չեղարկման փաստը հաստատել են Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագու յն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Այսպիսով, Իրանը բոլոր ոլորտներում կրկին դառնում է միջազգային համագործակցության լիիրավ անդամ:
Առաջիկա ժամերին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն մտադիր է մեկնել Թեհրան, որպեսզի Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի և փոխնախագահ Ալի Ակբար Սալեհիի հետ անձամբ քննարկի առաջիկա անելիքները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



