Աֆղանստանում ահաբեկչության հետևանքով զոհվել է 9 մարդ
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի Ջելալաբադ քաղաքում մահապարտ-ահաբեկչի կողմից իրականացած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ, 12-ն ստացել են վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Պայթյունը տեղի է ունեցել Նանգարխար արվարձանի կառավարական վարչության անդամի տանը»,-հայտնել է «Պաժվակ» գործ ակալությունը` վկայակոչելով ոստիկանությանը:
Նախնական տվյալներով, պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը: Առայժմ հայտնի չէ, պաշտոնյան տուժել է, թե ոչ:
Ավելի վաղ` հունվարին, մահապարտ-ահաբեկիչը պայթյուն էր իրակայացրել Ջելալաբադում Պակիստանի հյուպատոսության շենքի մոտ: Տեղի ունեցածի պատասխանատվությունն ստանձնել էին ԻՊ-ի ահաբեկիչները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



