Ավստրիայի կանցլեր. Շենգենյան համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել
INTERNATIONAL NEWSՓախստականների հետ կապված իրավիճակի պատճառով Շենգենյան համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել: Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը:
Ըստ Оsterreich-ի, նա նշել է, որ այսուհետ միգրանտները սահմանին խստացված վերահսկողություն կանցնեն, նրանցից անձը հաստատող փաստաթուղթ կպահանջվի: Վերներ Ֆայմանի խոսքով, եթե ԵՄ-ն չկարողանա օգնել սահմանների վերահսկողության հարցում, ապա երկրները պետք է դա ինքնուրույն անեն:
Իզվեստիայի փոխանցմամբ, Ֆայմանն ընդգծել է, որ շատ միգրանտների կվերադարձնեն հայրենիք: «Հիմա մենք, Գերմանիայի նման, ավելի խիստ կհսկենք սահմանները եւ փախստականների վերադարձ կիրականացնենք»,- ասել է Ավստրիայի կանցլերը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



