Ինքնասպան է եղել «Վրաստանի ձայն» ռադիոկայանի հիմնադիրը
INTERNATIONAL NEWSԻնքնասպանություն է գործել «Վրաստանի ձայն» ռադիոկայանի հիմնադիր Բիձինա Կուչավան: Ավելի վաղ նրան կասկածում էին Սամեգրելո- Զեմո Սվանեթի շրջանի ավագ դատախազ Վախթանգ Կիրիայի սպանության մեջ, հայտնում է Грузия онлайн-ը:
Պարբերականի կարծիքով Կուչաոան հասկացել էր, որ իրեն չեն ների դատախազի սպանությունը: Պորտալը նշում է, որ «Վրաստանի ձայն»-ի հիմնադիրը ինքնասպանություն է գործել ավտոմեքենայում՝ Թբիլիսիից դուրս: Նախօրեին նրա տանը խուզարկություն էր կատարվել:
Նախնական վարկածով դատախազի մահը կապվում էր նրա գործունեության հետ: Նա զաբաղվում էր Աբխազիայի տարածքում տեղի ունեցած հանցագործություններով: Դատախազի դին հայտնաբերվել է Կուչավայի ինքնասպանությունից հետո, վերջինիս վարձակալած բնակարանում: Իրավապահներն այժմ չեն բացառում, որ տեղի ունեցածը անհատական վրեժխնդրություն է:
Նշենք նաև, որ դատախազ Կիրիան մի հեռախոսազրույցից հետ հունվարի 13-ին դուրս էր եկել տնից և այլևս չէր վերադարձել:



