Լեհաստանը կոչ է արել հրաժարվել ուկրաինական մրգերից
INTERNATIONAL NEWSԼեհաստանի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար Չեսլավ Սեկյերսկին հայտարարել է Ուկրաինայից մրգի հոսքի կրճատման անհրաժեշտության մասին։ Նրա խոսքերը մեջբերում է RBC-ն։
Սեկերսկին նշել է, որ Եվրոպայի գյուղատնտեսական քաղաքականությունը չափազանց բաց է Ուկրաինայի գյուղմթերքի համար, ինչը ստիպում է տարբեր երկրների ֆերմերներին բողոքի ցույցեր կազմակերպել։ Նա ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտի աշխատողներն ակնկալում են այս ոլորտում ԵՄ միասնական քաղաքականության պարզեցում։
Այդ կապակցությամբ նախարարը կոչ է արել «կտրել մրգի հոսքը» Ուկրաինայից, ինչը, նրա կարծիքով, թույլ կտա լեհ պտղաբուծության մասնագետներին ավելացնել իրենց շահույթը։ Սեկերսկին խոստացել է նաև վերլուծել ԵՄ-ի նախագիծը Ուկրաինայից ներմուծվող ապրանքների առևտրային միջոցառումների երկարաձգման վերաբերյալ։
«Նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ Եվրահանձնաժողովի առաջարկները հիմնականում գնում են ճիշտ ուղղությամբ, բայց միայն մասամբ են հաշվի առնում մեր պահանջները։
Մենք կշարունակենք պաշտպանել պահանջները ԵՄ ֆորումի քննարկումներում»,- ասել է նախարարը։
Մինչ այս Լեհաստանի կառավարությունն Ուկրաինայից հացահատիկի ներկրումն արգելող բանաձեւ էր ընդունել։