3 665 972 դրամ՝ Հայ Մայրերին․ Քաղցկեղի դեմ պայքարի ամսում՝ փետրվարին, Մի դրամի ուժը կուղղվի Ժպիտների քաղաքին
SOCIETYIDBank-ը և Իդրամը ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության հունվար ամսվա ծրագիրը։ Կուտակված «մի դրամները»՝ 3 665 972 դրամ, ուղղվել են «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամին։
«Մի դրամի ուժն» այս անգամ աջակցություն է ցուցաբերել ոչ միայն հիմնադրամին, այլև անմիջապես շահառուներին․ «Հայ մայրեր» հիմնադրամի 20 շահառու ստացել է 50.000-ական դրամի չափով idplus նվեր քարտեր, որոնցով նրանք կկարողանան գնումներ կատարել բոլոր այն կետերում, ուր կա Idram&IDBank հավելվածով վճարման հնարավորություն, այսինքն՝ շուրջ 20․000 կետերում։
Իդրամի և IDBank-ի համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության փետրվար ամսվա «մի դրամներն» ուղղվելու են «Սիթի Օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մարդկանց աջակցելու նպատակով։
IDBank-ի և Իդրամի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ քաղցկեղ ունեցող երեխաներին աջակցությունը ընկերությունների մշտական ուշադրության կենտրոնում է․ «Քանի որ փետրվարը քաղցկեղի դեմ պայքարի ամիս է համարվում, որոշեցինք հենց հիմա ևս մեկ անգամ լինել նրանց կողքին ու ևս մեկ անգամ հիշեցնել, որ քաղցկեղը դատավճիռ չէ։ Կարևոր է յուրաքանչյուրիս վստահությունն ու լավատեսությունը, և, իհարկե, գիտակցումը, որ անգամ փոքր ներդրումով կարելի է մեծ խնդիրներ լուծել։ Վճարելով Idram&IDBank հավելվածով՝ մեր օգտատերերը ևս անուղղակիորեն մասնակցում են բարի գործին և նպաստում, որ ամսվա վերջում ավելի մեծ գումար փոխանցվի մեր շահառուներին», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։
«Սիթի Օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի ղեկավար Էսթեր Դեմիրճյանի խոսքով՝ նրանք չափազանց բարձր են գնահատում արդեն ավանդույթ դարձած համագործակցությունը IDBank-ի և Idram-ի հետ՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում։ «Հազարավոր մարդկանց մասնակցությունը այս նախաձեռնությամբ վերածվում է մեծ նվիրատվության՝ աջակցելով Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին և երիտասարդներին։ Հենց բազմաթիվ մարդկանց մասնակցության, IDBank-ի և Idram-ի նման նախաձեռնությունների շնորհիվ է, որ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի հարյուրավոր շահառուները ստանում են Հայաստանում հասանելի լավագույն բուժումը՝ առանց «մի դրամ» ծախսելու։ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամն անչափ շնորհակալ է IDBank-ին և Idram-ին՝ շարունակաբար քաղցկեղի դեմ պայքարող երեխաների և երիտասարդների կողքին լինելու համար», - ասել է Էսթեր Դեմիրճյանը։
Բարի կամքի դեսպան դառնալը հեշտ է և ոչ մի ավել դրամ չի պահանջում։ Պարզապես պետք է կատարել Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և Բանկի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն բարի գործերին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ