ԱՄՆ-ն Ուկրաինային 23 մլն դոլարի բուժսարքավորումներ եւ ռազմական կապի միջոցներ է տրամադրել
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ն Ուկրաինային 23 մլն դոլար արժողությամբ բուժսարքավորումներ եւ ռազմական կապի միջոցներ է տրամադրել: Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպանատանն ՈՒՆԻԱՆ-ին հաղորդել են, որ անցած գիշեր սարքավորումները բեռնաթափել են «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանում:
Խոսքը 21 մլն դոլարի պաշտպանված ռադիոկապի սարքավորումների մասին է, ինչն ուկրաինացի զինվորականներին թույլ կտա արդյունավետորեն տեղեկատվություն փոխանակել՝ իրենց վտանգի չենթարկելով, ինչպես նաեւ 2 մլն դոլարի բուժսարքավորումների՝ մարտի դաշտում կյանքեր փրկելու համար:
Դեսպանության տեղեկացմամբ, սա 75 մլն դոլարի օգնության առաջին խմբաքանակն է: Նշվում է նաեւ, որ ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի քան 260 մլն դոլարի օգնություն է հատկացրել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



