Yerevan, 23.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչպես՞ է առաջանում գարեջրի գազը, և ի՞նչ նշանակություն ունի այն. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գարեջրի գազը այդ ըմպելիքի անբաժանելի մասն է։ Բացի այն, որ գազը ազդում է փրփուրի առաջացման վրա, այն նաև մեծ ա պես ազդում է հա մի վրա։ Գա զ ի պղպջակները ազդում են ճաշակելիքի ռեցեպտորների վրա և միաժամանակ ընդգծում գայլուկի դառնության ընկալումը: Ավանդաբար ածխածնի երկօքսիդն է օգտագործվում գարեջրի՝ գազով հագեցման համար: Նախ՝ դա խմորման գործոններից մեկն է, և երկրորդ՝ դրանով գարեջուրը հեշտ է հագեցնել ոչ միայն արդյունաբերական պայմաններում, այլ նաև տանը։ Այսօր որոշ գարեջուր արտադրողներ սկսել են ածխաթթու գազի փոխարեն ազոտ օգտագործել։

Այնուամենայնիվ, գարեջուրը ազոտով հագեցնելը բարդ խնդիր է։ Ի վերջո, CO2-ով կարբոնացումը ավանդույթ է, և գարեջրագործների մեծ մասը չի պատրաստվում հրաժարվել դրանից: Իսկ ընդհանրապես, CO2-ով հագեցնելու պրոցեսը կոչվում է կարբոնացում, և այն տեղի է ունենում բնական կամ արհեստական եղանակներով: Արդյունաբերական արտադրության մեջ գարեջուրը գազավորվում է արտադրության վերջնական փուլում։ Փոքր արտադրամասերում կամ տնային պայմաններում այդ գործընթացն իրականացվում է գարեջրի շշալցման փուլում։ Միևնույն ժամանակ, գարեջրի խոշոր գործարաններում օգտագործվում է հարկադիր կարբոնացում միատեսակ համով խմբաքանակ ստանալու համար։ Տեխնոլոգիան պարզ է, շատերն են ծանոթ խորհրդային տարիների սիֆոններին. ածխածնի երկօքսիդը ճնշման տակ անցնում է գարեջրի տարաներ։ Այդ մեթոդը լավագույնս է աշխատում ֆիլտրացված գարեջրի դեպքում:

Տարբեր երկրների օրենսդրությունը տարբեր կերպ է վերաբերվում գարեջրագործությունում CO2-ի ծագմանը: Օրինակ՝ Ռուսաստանում այն կարող են գնել այլ արտադրողներից: Իսկ Գերմանիայում օրենսդրությունը սահմանում է, որ գարեջրի գործարանները պետք է ինքնուրույն արտադրեն ածխաթթու գազ իրենց կարիքների համար: Ինչ վերաբերում է բնական կարբոնացմանը, ապա դա հնագույն մեթոդ է, որն օգտագործվում էր հին գարեջրագործների կողմից և այսօր էլ կիրառվում է կրաֆտային գարեջրի արտադրողների կողմից:

Գործընթացը հիմնված է այն բանի վրա, որ խմորման ժամանակ խմորիչը, բացի ալկոհոլից, արտազատում է նաև CO2։ Այդ մեթոդը լավագույնս է համապատասխանում կենդանի, չֆիլտրացված գարեջրի համար: Այդ մեթոդի առավելությունն այն է, որ այն պարզ է, ինչն էլ օգտագործում են տնային գարեջրի սիրահարները։ Միայն անհրաժեշտ է շաքար կամ գլ յուկոզա ավելացնել գարեջրի մեջ: Գարեջրագործներն այդ հավելումը անվանում են «պրայմեր»: Պրայմերն իր կազմով կարող է բազմազան լինել, բայց սովորական ճակնդեղի շաքարն այդ նպատակի համար քիչ օգտակար է, քանի որ տալիս է խմորիչի հետհամ: Այդ նպատակի համար լավագույններն են եգիպտացորենի շաքարից, եղեգնաշաքարից, մելասից կամ մեղրից պատրաստված օշարակները: Ընդ որում, կախված նրանից, թե որ պրայմերն է օգտագործվում, կարբոնացման գործընթացը տևում է 7-ից 14 օր։ Նաև գործընթացի արագության վրա ազդում է ջերմաստիճանը, որի իդեալականը 18-22օ C-ն է: Կարբոնացման գործընթացին տիրապետելը նախապայման է իսկական տնական գարեջուր պատրաստելու համար։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts