Իրանի հարավ-արևելքում երկու ահաբեկիչ է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի իրավապահ մարմինները երկրի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում ձերբակալել են ահաբեկչական խմբավորման երկու անդամների։ Այս մասին հայտնել է Իրանի ոստիկանության խոսնակ Սարդար Մոնթազեր ալ-Մահդին։
«Իրավապահների գործողության արդյունքում այս ծայրահեղական բջջի անդամները, ովքեր մտադիր էին ահաբեկչական գործողություններ իրականացնել, ձերբակալվել են», – մեջբերում է նրա խոսքը IRNA գործակալությունը։
Իրանի ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվածներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման անդամ է, իսկ երկրորդը՝ «Անսար ալ-Ֆուրքան» ծայրահեղական խմբավորման զինյալ։
Սիստան և Բելուջիստան նահանգը Իրանի համար լարվածության օջախներից մեկն է։ Սահմանակից է Պակիստանին և Աֆղանստանին։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեծ մասը, ինչպես նաև վառելիքի և այլ ապրանքների մաքսանենգության զգալի մասը տեղի է ունենում այս տարածքում։ Բացի այդ, այնտեղ գործում են մի շարք անջատողական եւ իսլամիստական խմբավորումներ։