ՀԱՄԱՍ-ը Կատարին և Եգիպտոսին է փոխանցել գերիների փոխանակման մասին համաձայնագրի պատասխանը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Կատարին և Եգիպտոսին է փոխանցել Իսրայելի հետ գերիների փոխանակման մասին առաջարկների պատասխանը, արձագանքը դրական է եղել։
«Վերջերս ՀԱՄԱՍ շարժումը ղեկավարության և դիմադրության խմբակցությունների հետ խորհրդակցություններից հետո Կատարի և Եգիպտոսի եղբայրներին է փոխանցել համաձայնագրի հետ կապված իր պատասխանը», -ասվում է շարժման մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՀԱՄԱՍ շարժումն առաջարկին դրական է արձագանքել` ողջունելով հրադադարի ռեժիմը, պաղեստինցիներին մարդասիրական օգնությամբ ապահովելը, Գազայի հատվածի վերականգնումը, շրջափակման չեղարկումն ու գերիների վերջնական փոխանակումը։
Հունվարի վերջին Իսրայելի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչները Փարիզում համաձայնեցրել էին Գազայի հատվածում փուլ առ փուլ գերիների ազատման նոր գործարքի հիմքերը։ ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր, որ Գազայում հաշտություն կնքելու առաջարկ է ստացել, ուսումնասիրում է այն և կտա իր պատասխանը։