Ադրբեջանական ընտրատեղամաս՝ օկուպացված Ստեփանակերտում (լուսանկար)
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գրել ենք, որ այսօր՝ փետրվարի 7-ին, Ադրբեջանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները։
Առավոտյան 08։00-ին օկուպացված Ստեփանակերտում քվեարկություն է սկսվել, փոխանցում է ԱՊԱ-ն։
Նշվում է, որ Ստեփանակերտի թիվ 122 ընտրատարածքի թիվ 14 ընտրատեղամասը գտնվում է քաղաքի կենտրոնական վարչական շենքում (Արցախի նախագահական նախկին նստավայրում-խմբ․)։
Դիտորդները վերահսկում են քվեարկության ընթացքը։
Նշենք, որ ավելի քան 30 երեսուն տարի հետո, Արցախի օկուպացումից հետո, առաջին անգամն է, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններ են անցկացվում ոչ միայն Ստեփանակերտում, այլև հայաթափված մյուս հայկական բնակավայրերում։
Ավելի վաղ, Ադրբեջանի ԿԸՀ-ն հայտնել էր, որ Ղարաբաղյան տարածաշրջանում (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերում - խմբ․) ստեղծվել է 26 ընտրատեղամաս։