Yerevan, 08.May.2026,
00
:
00
BREAKING


Իշխանական բուրգը սկսում է ճաքեր տալ. Նիկոլն արդեն չի կարողանում ներսում պահել տարաձայնությունները. Վիգեն Հակոբյան

POLITICS

Նիկոլ Փաշինյանի թվացյալ մոնոլիտ իշխանական բուրգը ճաքեր է տալիս. այս օրերին նման տեսակետներ են հնչում հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներում: Այս տեսակետներն օբյեկտիվորեն ձևավորվել են Ալեն Սիմոնյանի եղբոր տիկնոջ կալանավորումից, ապա նաև՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի՝ IT ընկերության կալանավորված տնօրենին ուղղված ժեստից հետո, ինչ-ինչ պատմություններ էին պտտվում նաև Մխիթար Հայրապետյան-Ալեն Սիմոնյան կուլիսային լարվածության մասին:

Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը168.am-ի հետ զրույցում անդրադառնալով իշխանական բուրգում վերջին լարվածության պատճառներին,  նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը վերջին 3 տարվա ընթացքում՝ 2020 թվականի պարտությունից հետո, անընդհատ փորձում էր առաջ մղել խաղաղության օրակարգերի թեզը, որի սնանկությունն արդեն տեսանելի է նաև սեփական թիմի համար:

«Այն պահից սկսած, երբ Ալիևը տարեսկզբին հանդես եկավ իր հայտնի ելույթով՝ ըստ էության բացահայտելով խաղաղության պայմանագրի շուրջ իրական գործընթացները, երբ պարզվեց, որ բանակցային որևէ գործընթաց տեղի չի ունենում, այլ հակառակը՝ Ալիևի և Փաշինյանի ներկայացրածը բացարձակապես աղերս չունեն իրար հետ, Նիկոլ Փաշինյանը կորցրեց իր միակ քաղաքական օրակարգի մենաշնորհը, որով փորձում էր ժողովրդին համոզել, որ ամեն ինչ արվում է, զիջվում է հանուն խաղաղության,- մանրամասնեց Վիգեն Հակոբյանը և հավելեց,- Սա ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական սնանկ է, իշխանությունն էլ՝ հետը, և բոլոր օրակարգերը, որոնց մասին խոսվել է վերջին երեք տարվա ընթացքում, բլեֆ են եղել»:

Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ ալիևյան բացահայտումը, որն է փաշինյանական պրավալը, զգալի ազդեցություն է թողնում ներքաղաքական կյանքի վրա:

«Իշխանությունը ձևավորված է տարբեր կլաններից, տարբեր ազդեցության խմբավորումներից, ֆինանսաօլիգարխիկ և քաղաքական-օլիգարխիկ ձուլվածքներից, և այդ խմբավորումները սկսեցին հասկանալ, որ գործընթացները լավ տեղ չեն տանում, որ Նիկոլ Փաշինյանն այլևս անհերքելի հեղինակություն չէ իրենց համար:  Ըստ էության, խաղաղության գործընթացի տապալումը բերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանի ազդեցությունը պրոցեսների վրա զգալիորեն նվազում է,- ասաց նա՝ շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանը իշխանական բուրգը պահում էր խաղաղության մասին խոստումների, հույսերի վրա,- Քանի դեռ նա կարողանում էր բոլորին համոզել, որ երկիրը տանում է դեպի խաղաղություն, որ իր հետ հաշվի են նստում դրսում, կլանները նրան համարում էին որպես իրենց համար հեղինակություն, որն ապահովում էր իրենց բարեկեցությունը, կլանների միջև խաղաղ գոյակցությունը, ռեսուրսների «արդար վերաբաշխումը»»:

Այս իրողություններում արդեն, ըստ վերլուծաբանի, իրավիճակը փորձում է վերահսկողությունից դուրս գալ. այն տղաներն ու աղջիկները, որոնք տարբեր փաբերում նույնիսկ պարտքով էին գարեջուր ու սուրճ խմում, բայց 2019-20 թվականից հետո բյուջեի համն էին առել, սկսել էին կիսելու բան ունենալ, արդեն այդ տարաձայնությունները չեն կարողանում թաքցնել:

«Երբ «պապան» համեմատաբար ցույց է տվել իր թուլությունը, որ իր ասածը մոտ չէ ճշմարտության, որ իր հետ հաշվի չեն նստում, բոլորը սկսել են անհանգստանալ իրենց կարգավիճակի համար. երբ բալանսը խախտվում է, իշխանական բուրգը սկսում է ճաքեր տալ: Համակարգը սկսում է ճաքեր տալ, որովհետև Նիկոլն արդեն չի կարողանում սիստեմի ներսում պահել տարաձայնությունները,- պարզաբանեց մեր զրուցակիցը, ապա պատասխանելով հարցին՝ արդյոք սրանո՞վ է պայմանավորում նաև Ալեն Սիմոնյանի ընտանիքին առնչվող աղմկահարույց դրվագը, Հանրային ռադիոյի տնօրենի ըմբոստացումը, նշեց,- Թե՛ Ալեն Սիմոնյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները, թե՛ ավելի քիչ քննարկված Հակոբ Արշակյանի հրապարակային անդրադարձ-անհամաձայնությունը «Սիներջի»-ի տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի ձերբակալության փաստով:

ՀՀ իշխանական բուրգն այնպիսին է, որ առանց Նիկոլ Փաշինյանի դաբրոյի որևէ քննչական գործողություն, դատական որոշում չի իրականացվում, ու եթե որևէ մեկը թիրախավորում է ինչ-որ դատավորի, քննիչի, ակնհայտորեն թիրախավորում է Նիկոլ Փաշինյանին: Նրանք բոլորը շատ լավ հասկանում են՝ դատավորն ու քննիչը հարցը չեն լուծել: Ու երբ Հակոբ Արշակյանը նման ելույթ է ունենում, կամ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքում ինչ-ինչ նկարներ է տեղադրում, բոլորի համար է հասկանալի, թե ումից է դժգոհությունը»:

Հանրային Ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի ընդվզման մասին մեր դիտարկմանն էլ արձագանքելով՝ Վիգեն Հակոբյանը նկատեց, որ իր համար սպասելի էր նման ակցիան, և նրա այդ քայլը հնարավոր է կատալիզատոր դառնա որոշ սեգմենտների համար, որոնք, այնուամենայնիվ, գենետիկորեն այլ արժեհամակարգի կրող են:

Այս դժգոհությունները, ճաքերը կպայթե՞ն իշխանափոխությամբ՝ մեր վերջին հարցին ի պատասխան էլ՝ քաղտեխնոլոգը չբացառեց  ինչ-ինչ պրոցեսների մեկնարկը:

«Եթե համապատասխան դետոնատոր լինի, որն էլ ավելի կխորացնի այդ ճաքերը, կամ ընդհանրապես համակարգից կպոկի ինչ-որ մարդկանց, և եթե դա նաև համընկնի արտաքին որոշակի ֆակտորների հետ, կարող են ինչ-որ պրոցեսներ սկսվել»,- ամփոփեց Վիգեն Հակոբյանը:

The international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan