Ռուսաստանը հրթիռակոծում է Կիևն ու Խարկովը․ տուժածների թիվն աճում է
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 7-ի առավոտյան պայթյունների ձայներ են լսվել Կիևում և Կիևի մարզում, հաղորդում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ «Կիևի մերձակայքում թեւավոր հրթիռներ են, աշխատում է հակաօդային պաշտպանությունը». - հայտնում են ուկրաինացի զինվորականները։
Ականատեսների վկայությամբ՝ Կիևում մի շարք պայթյուններ են լսվել։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաստատել է տեղեկությունը։ Նրա խոսքով՝ Կիևում հակաօդային պաշտպանություն է գործում։
Նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը նույնպես նշել է, որ ՀՕՊ-ն ակտիվորեն աշխատում է։
Փետրվարի 7-ի առավոտյան պայթյուններ են տեղի ունեցել նաև Խարկովում, տեղեկությունը հայտնել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։
Ռազմաօդային ուժերը հավելել են, որ Խարկովին հարվածում են բալիստիկ զենքերով։ Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ ռուսական բանակը առնվազն չորս հարված է հասցրել Խարկովի շրջանում։
Կլիչկոն տեղեկացրել է նաև, որ օդային հարվածների հետևանքով տուժել է 9 մարդ, նրանց թվում՝ հղի կին կա։ Նրա խոսքով, վիրավորների թիվն աճում է։