Փաշինյանի նկատմամբ վստահության մակարդակը նվազել է
ANALYSIS«Gallup International Association»-ի հարցումների համաձայն՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահության մակարդակը նվազել է։ Հունվարի վերջին անցկացված հարցմանը համաձայն՝ Փաշինյանին ընդհանրապես չի վստահում հարցվածների 38,1 %-ը, ինչն ավելի է անցած տարվա նոյեմբերի տվյալներով, երբ ցուցանիշը 35,5 էր։ Լիովին վստահում է միայն 15,1 %-ը, նոյեմբերին՝ 20,4 %։ Հարցման մասնակիցների 28,3 %-ը հիմնականում չի վստահում, մեծամասամբ վստահում է 13,1 %-ը։ Դժվարացել է պատասխանել հարցվածների 4,7 %-ը։
Այս տվյալները վկայում են, որ Փաշինյանի վարկանիշը և ազդեցությունը հասարակության մեջ գնալով նվազում է։ Այդ իմաստով բնավ էլ զարմանալի չէ, որ «Քաղաքացիական պայմանագրում» կենտրոնախույզ ձգտումներ են առաջացել, իսկ կուսակցության մեջ ձևավորված կլանները սկսել են սեփական խաղը խաղալ։ Մամուլը մասնավորապես գրում է, որ Ալեն Սիմոնյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի միջև իսկական դիմակայություն է ընթանում, ընդ որում Գրիգորյանը, որը նախկինում որևէ ազդեցություն և լծակ չուներ ՔՊ-ում, Արևմուտքի շնորհիվ կարողացել է բավականին լուրջ հաջողությունների հասնել և այժմ մի քանի այլ թևեր ևս պաշտպանում են նրան, և այդ կապակցությամբ էլ փորձում են ամեն ինչ անել Ալեն Սիմոնյանին պաշտոնանկ անելու, նրան հնարավորություններից զրկելու համար։
Էկոնոմիկայի նախարարության կալանավորումն էլ հենց այս շրջանակներում են, երբ ճաղերի ետևում հայտնվեց Ալեն Սիմոնյանի եղբոր կինը։
Առաջիկայում ՔՊ-ում պայքարն ավելի է սրվելու, կլանները հասկացել են, որ Փաշինյանն այլևս մարած խաղաքարտ է, նրա վրա հույս դնելու իմաստ չկա, և իշխանությունը պահելու համար պետք է կենտրոնացնել սեփական ռեսուրսները։
Մելինե Ղազարյան
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



