Օմսկի օդանավակայանից մարդկանց տարհանել են. ի՞նչ է կատարվում (տեսանյութ)
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասինՇ
Օմսկի օդանավակայանից մարդկանց տարհանել են պայթուցիկի մասին տեղեկությունների պատճառով։ Դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ այսօր Թակեր Կարլսոնը հրավեր է ստացել մարզի նահանգապետից՝ այցելելու Սիբիր։ Այդ կապակցությամբ ուկրաինացի հեռախոսային ահաբեկիչները կեղծ պայթուցիկ սարքի մասին ահազանգերով հարձակվել են օդանավակայանի վրա, որպեսզի խափանեն արեւմտյան լրագրողի ժամանումը։
Mash-ի փոխանցմամբ՝ հետաձգվել են չվերթները, որոնք պետք է կատարվեին Մոսկվա և Ղազախստան։ Մինչ անվտանգության ծառայությունները ստուգում էին օդանավակայանը, ավտոբուսներում մարդիկ տաքանում էին։ Այժմ ուղևորներին թույլ են տվել վերադառնալ օդանավակայան՝ ինքնաթիռ նստելու համար:
Տեսանյութը՝ այստեղ
Ավելի վաղ Կարլսոնը հայտնել է, որ Պուտինի հետ հարցազրույցն անվճար հասանելի կլինի իր կայքում։ Սպիտակ տունը, ըստ լրագրողի, երկու անգամ փորձել է խափանել ռուս առաջնորդի հետ հարցազրույցը։
Կարլսոնը նաև ասել է, որ Զելենսկիին հրավիրել է հարցազրույցի և հույս է հայտնել, որ նա կհամաձայնի։
Այժմ Ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնը լքել է Moscow Four Seasons հյուրանոցը։ Նրան դուրս են բերել ետնամուտքով՝ այդպիսով գրեթե շրջանցելով հյուրանոցում իրեն սպասող բոլոր լրագրողների։
Տեսանյութը՝ այստեղ