Իսրայելին թույլ կտան մասնակցել «Եվրատեսիլ 2024»-ին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելին թույլ են տվել մասնակցել «Եվրատեսիլ 2024» երաժշտական մրցույթին, որը կանցկացվի Շվեդիայի Մալմյո քաղաքում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Իսրայելին կթույլատրվի մասնակցել, քանի որ պետական KAN հեռուստաընկերությունը կատարել է այս տարվա մրցույթի բոլոր կանոնները և կկարողանա մասնակցել ինչպես և վերջին 50 տարիներին», - ասել է EBU-ի գլխավոր տնօրեն Նոել Կուրանը:
Նա նաև հայտարարել է, որ տարբեր հակամարտությունները համեմատելը շատ դժվար է, դա իր կազմակերպության խնդիրը չէ։
Օրերս իսպանական «Պոդեմոս» ձախակողմյան կուսակցությունը նամակ էր հղել Եվրոպական հեռարձակողների միությանը (EBU), որում գրեթե 30 եվրապատգամավորներ կոչ էին արել կիրառել Իսրայելի նկատմամբ այն նույն չափանիշները, ինչ Ռուսաստանի նկատմամբ։ Նրանց աջակցել են նաեւ ֆինլանդացի երաժիշտները։