Հնդկաստանում ոստիկանության հետ բախումների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, 250-ը՝ վիրավորվել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չորս մարդ է զոհվել, ավելի քան 250-ը՝ վիրավորվել Հնդկաստանի հյուսիսային Ուտարախանդ նահանգի Հալդվանի քաղաքում, երբ տեղի բնակիչները բախվել են ոստիկանության հետ՝ մեդրեսեի և մզկիթի քանդման պատճառով։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը։
«Բանդհուլպուրում (քաղաքի շրջան) տեղի ունեցած բռնության հետևանքով չորս մարդ է զոհվել, ավելի քան 100 ոստիկան վիրավորվել է», – լրագրողներին ասել է ոստիկանության ներկայացուցիչը։
Բախումների ավելի քան 150 մասնակից նույնպես տուժել է, այդ թվում՝ տեղական վարչակազմի ներկայացուցիչներ և լրագրողներ։
Առճակատումը սկսվել է հինգշաբթի երեկոյան, երբ մի խումբ պետական պաշտոնյաներ՝ ոստիկանների ուղեկցությամբ, սկսել են քանդել մեդրեսեն և մոտակայքում գտնվող մզկիթը, որոնց կառուցումն անօրինական է ճանաչվել վարչակազմի և դատարանի կողմից։ Այս քայլը հանդիպել է տարածքի բնակիչների կատաղի դիմադրությանը: Նրանք սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ. Հաղորդվել է ոստիկանության բաժանմունքի մոտ հրազենի կիրառման և տրանսպորտային միջոցների այրման մասին։
Դեպքի վայր ժամանած ուժերն արցունքաբեր գազ են կիրառել։ Իրավապահ մարմինները ստացել են անհրաժեշտության դեպքում կրակելու թույլտվություն։
Քաղաքում անկարգությունները ճնշելու համար պարետային ժամ է մտցվել, իսկ ինտերնետ ծառայությունները դադարեցվել են։ Տեղական իշխանությունները որոշել են փակել դպրոցներն ու քոլեջները։