Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն քննարկել գազատարների վերականգնման հարցը. ՏԿԵՆ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն քննարկել գազատարների վերականգնման հարցը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։
2023 թվականի հոկտեմբերին ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարել էր, որ քաղաքական հարցերի լուծման դեպքում Հայաստանը պատրաստ է վերականգնել Ադրբեջանից եկող գազատարները։
ՀՀ ՏԿԵՆ–ից հայտնում են, որ Հայաստանի և Ադրբեջանի գազափոխադրման համակարգերը միմյանց հետ կապված են եղել հետևյալ մայրուղային գազատարների միջոցով.
Ղազախ-Երևան` 1000 մմ տրամագծով, վերականգնման կարիք ունի 6 կիլոմետրը։
Իլիչևսկ-Երևան` 700 մմ տրամագծով, վերականգնման կարիք ունի 22 կիլոմետրը։
Գորիս-Նախիջևան` 700 մմ տրամագծով, վերականգնման կարիք ունի 16,5 կիլոմետրը։
«Հայտնում ենք, որ այդ մասով ադրբեջանական կողմի հետ որևէ քննարկում չի եղել»,-ասված է պատասխանում։
Ինչ վերաբերում է վերականգնման արժեքի հաշվարկներին, ապա նախարարությունից հայտնում են, որ հարցը ենթակա է քննարկման։