Ես եմ ունեցել, ես եմ կերակրել. Սիրուշոն՝ երեք երեխաների ու իր անվան հետ կապվող լուրերին մասին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երգչուհի Սիրուշոն «Ներս Արի՛» հեռուստաշոուի ժամանակ անդրադարձել է իր անվան հետ կապվող ամենաաբսուրդային լուրերին։
Ըստ Սիրուշոյի՝ առաջին աբսուրդային լուրն այն է, որ ասում են, թե իր սեփական կղզին ունի։
«Չեմ էլ պատկերացնում՝ այդպիսի բան հնարավո՞ր է։ Ես չգիտեմ՝ ինչո՞ւ են ուզում այդպիսի կերպար ներկայացնել, որ ես կղզիների սիրահար եմ։ Հասկանում եք՝ կղզին կոշիկ չէ, պայուսակ չէ, մոտավորապես կախարդական փայտիկ պետք է ունենայի»,- «Ներս արի» հաղորդման ժամանակ ասել է նա։
Հաջորդ աբսուրդային լուրը, որ լսել է, այն է, թե ինքը չի ունեցել իր 3 երեխաներին։
«Դա շատ անարդար ու դաժան է՝ հաշվի առնելով, որ երեք անգամ ինն ամիս անցնում ես այդ ճանապարհով, որևէ կնոջ ասել, որ չէ, դա դու չես, անարդար է»,- ասել է նա։
«Ես եմ ունեցել, ես եմ կերակրել, այլ մանրամասնություններ թույլ տվեք չպատմել»,- նշել է Սիրուշոն՝ ընդգծելով, որ փորձում է հումորով վերաբերվել այդ ամենին, բայց երբեմն չի ստացվում։