ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանում նախագահական ընտրությունների «հաջող անցկացումը»
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվան ողջունում է Ադրբեջանում նախագահական ընտրությունների հաջող անցկացումը և հավատարիմ է համագործակցության հետագա ամրապնդմանը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Ռուսական կողմը ողջունում է Ադրբեջանում ընտրությունների հաջող անցկացումը և հավատարիմ է Ադրբեջանի Հանրապետության հետ դաշինքի և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ ակտիվ համատեղ աշխատանքին, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի իրականացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը հավելել է, որ «արևմտյան երկրների և նրանց կողմից վերահսկվող միջազգային կառույցներն «ի սկզբանե չափազանց կողմնակալ են եղել Ադրբեջանի նախագահական ընտրությունների նկատմամբ և կիրառել են նախապես հաստատված մեթոդներ՝ վարկաբեկելու ընտրական գործընթացը»։