Հրթիռ է պայթել Քաբուլում Իտալիայի դեսպանության մոտ
INTERNATIONAL NEWSՔաբուլում Իտալիայի դեսպանության մոտ հրթիռ է պայթել հունվարի 17-ի երեկոյան՝ այն հանդիպման սկսվելուց մի քանի ժամ առաջ, որի ընթացքում քննարկվելու է «Թալիբանի» հետ խաղաղ բանակցությունների վերսկսման հնարավորությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ վիրավորվել է դեսպանատան պահապաններից մեկը: Afghan Tolo News հեռուստաալիքի ցուցադրած կադրերում երեւում է, որ հրշեջ մեքենաներ եւ զինվորականներ են կանգնած դեսպանատան մերձակայքում:
Աֆղանստանի, Պակիստանի, ԱՄՆ-ի եւ Չինաստանի ներկայացուցիչները հունվարի 18-ին Քաբուլում կվերսկսեն բանակցությունները՝ քննարկելու ապստամբների հետ հակամարտության խաղաղ կարգավորումը:
Reuters-ը հաղորդել է, որ «Թալիբանը» դեռեւս չի հայտարարել խաղաղ գործընթաց սկսելու պատրաստակամության մասին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



