2023-ի սեպտեմբերյան իրադարձությունները ԼՂ-ում անտեղի չեն եղել․ հայկական կողմը դեռ 2022-ին է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Գալուզին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում անտեղի չեն եղել։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոփարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Հայկական կողմը դեռ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո կայացած գագաթնաժողովում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղը։ Միաժամանակ, այն ժամանակ չէր լուծվել տարածաշրջանի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման հարցը», - նշել է Գալուզինը՝ հավելելով, որ այժմ ԼՂ-ն ինտեգրվում է Ադրբեջանի իրավական դաշտ։
Նա նաև շեշտել է, որ «ռուսական կողմի ջանքերով, այդ թվում՝ վեց խաղաղապահի կյանքի գնով է հնարավոր եղել խուսափել խաղաղ բնակչության շրջանում զգալի զոհերից», ինչպես նաև «ռուսական խաղաղապահ զորախմբի ակտիվ միջնորդությամբ է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին պայմանավորվածություն ձեռք բերվել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ և Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև բանակցություններ անցկացվել»։