ԱՄՆ-ը որոնում է Բաղդադում կորած ամերիկացիներին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ը փորձում է գտնել Բաղդադում կորած մի խումբ ամերիկացիների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է BBC-ն՝ հղում անելով Միացյալ Նահանգների իշխանություններին:
Այն մասին, որ երեք մարդ հավանաբար առեւանգվել է զինյալների կողմից, ավելի վաղ հայտնել է Ալ Արաբիա արաբական լրատվական ալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
«Մեզ հայտնի է Իրաքում կորած ԱՄՆ-ի քաղաքացիների վերաբերյալ հաղորդագրությունների մասին: Մենք համակողմանիորեն համագործակցում ենք Իրաքի իշխանությունների հետ, որպեսզի գտնենք ու վերադարձնենք այդ մարդկանց»,- հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



