Մաշա Մատվեևան հայտնել է Ալիկ Հակոբյանի մաhվան իրական պատճառը. մանրամասներ
SOCIETYԵրեկ ուշ գիշերին մեծ ցավով հայտնեցինք, որ մահացել է շոումեն և հումորիստ Ալիկ Հակոբյանը․ նախնական տվյալներով նրա մոտ ախտորոշվել էր սրտի կանգ։
Լուրը շոկային էր բոլորի համար:Մի շարք հայտնիներ հրապարակումներ են արել շոումենի մասնակցությամբ`հայտնելով իրենց ցավը:
Ավելի ուշ Մաշա Մատվեևան, ով շոումենի մտերիմ ընկերներից է, կիսվել է այն լուրով, որ Ալիկի մահվան պատճառը թրոմբն է եղել:Մաշան նշել է, որ անհավատալի է լուրն իր համար և անչափ ցավալի:
Ալիկը մահից ընդամենը ժամեր առաջ հրապարակում էր արել նախօրեին իր վարած հարսանյաց արարողության ընթացքից: Շոումենը մահից մեկ օր առաջ հարսանիք էր վարել:
Նշենք, որ Ալիկ Հակոբյանն ամուսնացած էր Լուիզայի հետ: Զույգը հաճախ էր համատեղ սիրառատ հրապարակումներ անում: Մեր աչքից չի վրիպել Ալիկի կնոջ հուզիչ շնորհավորանքն ամուսնուն`ընդամենը ամիսներ առաջ.
«Աշխարհի ամենալավ պապա ,ամենալավ ամուսին ՝իմ Ալիկ, իմ կես ,իմ ամենաս ծնունդդ շնորհավոր ։Թող Աստված օրհնի քո ամեն մի ապրած օրը:
Դու իմ սկիզբ ու վերջ ի՜մ հավերժություն ,Իմ անբացատրելի կարևորություն
Էնա էնա սեր, որը չի հարցնում մեզնից տարիք էլ …»:
Նշենք, որ Ալիկը մեեկ անգամ խոսելով ընտանիքի մասին` հետևյալն է ասել.
«Ես ունեմ ամեն ինչ կատարյալ երջանիկ լինելու համար: Աստված պահապան բոլորիս ընտանիքներին»:
Ալիկի ավագ դուստրը մեկ տարի առաջ է մայրացել`կրկին ունենալով դուստր:
Շոումենի կրտսեր դուստրը դպրոցական է:
Նշենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք հայ հայտնիների գրառումները`ցավալի լուրն իմանալուց հետո:
Գրիգոր Դանիելյանը հետևյալն է գրել.
«Հավատս չի գալիս, էս ի՞նչ լուր էր,Ալիկ ջան, լույսերի մեջ մնաս, ախպերս»:
Ավո Ադամյանը համատեղ տեսանյութ է տարածել ու գրել.
«Իմ Ալիկ, իմ ախպեր, ու՞ուուր ախպեր…»:
Գարիկ Սեփխանյանի գրառումը`«Հազար ափսոս, Ալիկ ախպեր»: