Yerevan, 05.November.2026,
00
:
00
BREAKING

Հայաստանը հնարավորություն կունենա մասնակցելու Իրանն արտաքին աշխարհի հետ կապող բոլոր նախագծերին

SOCIETY

 Հայաստանը Հարավային Կովկասում միակ երկիրն է, որն Իրանի հետ ունի շատ կայուն և փոխվստահության վրա հիմնված հարաբերություններ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Ռուդիկ Յարալյանն` անդրադառնալով Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը:

 -Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը քաղաքական տեսանկյունից ի՞նչ է փոխում տարածաշրջանում ընդհանրապես, Իրանի համար, մասնավորապես:

-Նախ ասեմ, որ կանխատեսելի էր, թե ինչ պետք է տեղի ունենար պատժամիջոցների վերացումից հետո, որովհետև նախքան դա մենք ականտես եղանք տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու փորձին այն պետությունների կողմից, որոնք ավանդաբար Իրանի մրցակիցներն են համարվել: Խոսքը Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի մասին է: Մենք տեսանք, որ տարբեր հարցերում բավական ջղագրգիռ մոտեցումներ ցուցաբերվեցին Իրանի նկատմամբ, նորից զարկ տրվեց շիաների հետ կապված խնդրին: Կարծում եմ, ընթացիկ տարում ևս մենք ականտես կլինենք նմանատիպ հակամարտությունների դրսևորմանը Մերձավոր Արև ելքի տարբեր օջախներում:

-Այսինքն` քաղաքական տեսանկյունից Իրանի մրցակից երկրները վտանգ են զգում, հետևաբար զգուշավորություն են ցուցաբերում:

-Այո, միանշանակ, որովհետև այստեղ առաջին հերթին Սաուդյան Արաբիան Իրանին դիտարկում է նավթային ոլորտում որպես մրցակից պետություն: Անշուշտ պատժամիջոցների վերացումը աշխարհաքաղաքական, տարածաշրջանային գործընթացներում Իրանին բոլորովին այլ կարգավիճակում է դնում: Մինչ այս պահը, եթե Իրանը հնարավորություն չի ունեցել, իր ամբողջ պոտենցիալով մտնի  համաշխարհային նավթային շուկա, հիմա արդեն դռներն ամբողջությամբ բացվում են Իրանի առջև: Դրանից բացի, նկատում ենք, որ Արևմուտքը Իրանին տարածաշրջանային հարցերում արդեն կարևոր դերակատար է դիտարկում: Թուրքիան էլ քաղաքական տեսանկյունից մտավախություններ ունի Իրանի դերի մեծացման առումով: Եվ պատահական չպետք է համարել նույն Էրդողանի այցը Սաուդյան Արաբիա և դրանից հետո լարվածոթյան մեծացումը: Սրանք միմյանց հետ փոխկապակցված են: Անշուշտ այդ երկրները կփորձեն ինչ-որ դաշինքներ կազմել, խժդժություններ հրահրել Իրանի դեմ և կփորձեն որքան հնարավոր է դանդաղեցնել Իրանի լիարժեք մուտքը  աշխարհաքաղաքական գործընթացներ:

-Պարոն Յարալյան, տեղեկատվություն եղավ, որ ԱՄՆ-ն նոր անհատական պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ: Թիրախն այն անձինքն են, ովքեր անմիջական մասնացություն են ունեցել բալիստիկ հրթիռների ստեղծման գործում: ---Ստացվում է մի կողմից ԱՄՆ-ն վեցնյակի շարքում իր համաձայնությունն է տալիս Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկմանը, մյուս կողմից ինքն է անհատական պատժամիջոցներ սահմանում: Ի՞նչ խնդիր է լուծում ԱՄՆ-ն:

-Անշուշտ, այն, որ 6 խոշոր պետությունների հետ բանակցություններում Իրանը հաջողության հասավ, դա բնավ չէր նշանակում, որ Իրան-ԱՄՆ հարաբերությունները  միանգամից պետք է կարգավորվեն: Այս պետությունների միջև շատ ավելի խորքային խնդիրներ կան: Այստեղ կարելի է ասել մի ամբողջ համակարգային փոփոխություններ պետք է տեղի ունենան, որպեսզի սկսեն ուրիշ կերպ մտածել միմյանց մասին: Ուստի ես, քանի դեռ տեղի չեն ունեցել այդ համակարգային փոփոխությունները, ակնկալել, որ այդ հարաբերություններում առանձնակի ջերմություն կլինի, կարծում եմ միամտություն է:

-Հայաստանը ստեղծված իրավիճակից ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ: Հնարավո՞ր է մեր երկիրը լինի կամուրջ Իրան-Արևմուտք կամ Իրան-Եվրասիական տնտեսական միություն հարաբերություններում:

-Հայաստանը Հարավային Կովկասում այն միակ երկիրն է, որն Իրանի հետ ունի շատ կայուն և փոխվստահության վրա հիմնված հարաբերություններ: Եվ անշուշտ, այն, որ Իրանը տնտեսապես նոր հնարավորություններ է ձեռք բերում, առաջին հերթին տնտեսական տեսանկյունից Իրան- Հայաստան հարաբերությունները որոշակի մակարդակի վրա կբարձրանան: Հայաստանը հնարավորություն ձեռք կբերի մասնակցելու այն բոլոր նախագծերին, որոնք Իրանը կկապեն արտաքին աշխարհի հետ: Սրանք ենթադրություններ չեն, այդ մասին Իրանի կողմից եղել են կոնկրետ հայտարարություններ: Մենք պետք է հետևենք այս զարգացումներին, որպեսզի ընթացքից հետ չմնանք:     

 

Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation