Երկրին մոտենում է հզոր մագնիսական փոթորիկ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հզոր մագնիսական փոթորիկ է մոտենում Երկրին, հայտնում է Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի հելիոգեոֆիզիկական ծառայությունը։
Այն իր առավելագույն ինտենսիվությանը կհասնի այսօր՝ փետրվարի 12-ին։ Երևույթը կարող է առաջացնել կարճ ալիքային ռադիոհաղորդակցության խաթարում ամբողջ մոլորակի վրա։
Եղանակից կախված մարդիկ, որոշ մասնագետների կարծիքով, կարող են իրենց վատ զգալ և տրամադրության փոփոխություններ ունենալ:
Փետրվարի 9-ին հաղորդվել էր, որ արեգակնային բծերի հսկա կլաստերը կարող է հզոր մագնիսական փոթորիկներ առաջացնել Երկրի վրա: Արեգակնային բծերի խումբը ներառում է առնվազն չորս միջուկ, որոնցից յուրաքանչյուրը մեծ է Երկրից: Կառույցն այնքան մեծ է, որ տեսանելի է նույնիսկ Մարսից, ինչի մասին են վկայում Preservance մարսագնացից ստացված նոր նկարները:
Արեգակի բծերը աստղի մակերեսի մութ, ավելի սառը տարածքներ են:
Նրանք կարող են առաջացնել էլեկտրամագնիսական բռնկումներ, որոնք ուղեկցվում են կորոնային զանգվածի արտանետումներով (CMEs):