Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


Ծծմբի զզվելի հոտ է գալիս. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

lentv24.ru-ն «Ծծմբի հոտ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը Ռուսաստանից տարանջատելու խաղը նշանավորվել է նոր արարով: Նիկոլ Փաշինյանը «հինգերորդ շարասյան» դեմ պայքարելու կոչ է արել, և գործընթացը սկսվել է. արդեն մեկ օր անց հայտնվել է դավաճանների ցուցակը։ Առայժմ՝ հայկական Տելեգրամ-ալիքների տարածքում։ Ավելին, ցուցակը կազմողները, այն անվանելով «Հայկական քաղաքական հեռագրային քարտեզ», նկարագրել են այն չափանիշները, որոնցով հայկական Տելեգրամ-ալիքների մի շարք հեղինակներ արդեն իսկ գրանցվել են որպես դավաճաններ: «Չափորոշիչներն են. որպես հիմնական չափորոշիչ՝ բարեկամություն և դաշինք Ռուսաստանի հետ, ընդդիմություն Փաշինյանի ռեժիմին և Հայաստանի ողջ ժողովրդին, ազգայնականությամբ ուղեկցվող ատելություն Արևմուտքի նկատմամբ»։

Սկզբունքորեն, այստեղ արդեն կարելի էր վերջակետ դնել, բայց ճշտումներ մտցնենք։ Սկսենք Ռուսաստանի հետ բարեկամությունից, որը, «չափորոշիչներ» կազմողների տրամաբանությամբ, եթե Հայաստանում որևէ մեկի համար արժեք է ներկայացնում, ապա նա հաստատապես մեկ երրորդով դավաճան է։ Իրականում նման մարդիկ դեռ շատ են Հայաստանում, և ոչ միայն տելեգրամյան տարածքում։ Օրինակ՝ ռուսաց լեզվի ուսուցիչներն առայժմ շարունակում են աշխատել, թատրոնները դեռ բեմադրում են Չեխով… Արդյո՞ք նրանք բոլորը պետք է սկսեն անհանգստանալ: Հետաքրքիր է նաև «ընդդիմություն Փաշինյանի ռեժիմին և Հայաստանի ողջ ժողովրդին» չափորոշիչը, որին համապատասխանողները ևս մեկ երկրորդով դավաճան են համարվում:

Ինչպե՞ս հասկանանք, որ «Փաշինյանը Հայաստանն է», կամ՝ «մենք ասում ենք Հայաստան, հասկանում ենք Փաշինյան, ասում ենք Փաշինյան, հասկանում ենք Հայաստա՞ն»: Դե, դա, իհարկե, վարչապետին դուր կգա։ Իսկ նրա՞նց, որոնց դուր չի գալիս: Նրանք նույնպե՞ս մեկ երրորդով երկրի դավաճան են։ Թե՞ ավելի լայն ընդունենք՝ բոլոր հայերն են դավաճան: Իսկ եթե ինչ-որ մեկը լավ է վերաբերվում Ռուսաստանին ու Հայաստանը չի նույնականացնում Փաշինյանի հետ, ապա ստացվում է, որ նրա դեպքում ամեն ինչ արդեն երկու երրորդո՞վ է վատ։ Եվ վերջապես երրորդ չափորոշիչի մասին՝ «ազգայնականությամբ ուղեկցվող ատելություն Արևմուտքի նկատմամբ»։ Բավականին հետաքրքիր չափորոշիչ է։ Սա արդեն իմաստային բանալիների փոխարինման և աղավաղման այնպիսի դաս է, որ ուղղակիորեն կարելի է զգալ վարպետի ձեռքը։ Պարզապես տեխնիկայի հարց է. «Վատ խոսք ասացի՞ր Արևմուտքի հասցեին, դու ազգայնակա՛ն ես»:

Նշենք, որ արդեն իսկ վերը նշված չափանիշների համաձայն, «դավաճաններ» կատեգորիայի ցանկում գրանցվել է 39 Տելեգրամալիք։ Բայց հայկական տելեգրամյան տարածքում կա ևս մեկ խումբ, որոնք, ինչպես անմիջապես պարզել են ցուցակները կազմողները, միայն դիմակավորված են որպես «չափավորներ», բայց իրականում նրանք «ներթափանցողներ են դավաճանների խմբից»։ Գիտե՞ք՝ ովքեր են նրանք։ Նրանք են, ովքեր «թաքնվում են տեղեկատվական չեզոքության հետևում և/կամ ցուցադրում են գաղափարական անորոշություն»։ «Չափավոր և կեղծ-չափավոր» կատեգորիաներում, որը նույնն է, թե «դավաճաններից ներթափանցողներ», գրանցվել է 17 տելեգրամյան ալիք: Նրանց մեջ է, ի դեպ, Sputnik Արմենիա-ն։

Նշենք նաև, որ յուրաքանչյուր ցուցակի վերջում առանձին շեշտվում է. «Ցուցակը վերջնական չէ»։ Այնպես որ, Հայաստանում ամեն ինչ նոր է ծավալվում... և ծծմբի զզվելի հոտ է գալիս։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience