Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՓԵՏՐՎԱՐԻ). Արտոնագիր նկարահանման և պրոյեկտման կինոապարատի համար. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ռադիոյի համաշխարհային օր, Հայաստան՝ Տեառնընդառաջ։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1770- ծնվել է Ամենայն հայոց կաթողիկոս, ազգային-ազատագրական շարժման գործիչ Ներսես Ե Աշտարակեցին։

1812 -Ռուս-պարսկական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Սուլթան-Բուդեի ճակատամարտը Տրոիցկու ռուսական գումարտակի և Ղարաբաղ ներխուժած Աբբաս-Միրզայի պարսկական բանակի միջև։ Չնայած այդ ճակատամարտը չի եղել վճռորոշ պատերազմի ավարտի համար, բայց դրա արդյունքում աճել է պարսկական բանակի ռազմական ոգին, և որոշակիորեն ընկել ռուսական բանակի հեղինակությունը տեղաբնակների մոտ։

1883 - ծնվել է հայկական ծագումով ռուս դերասան և ռեժիսոր Եվգենի Վախթանգովը։

1894 - ծնվել է դերասան Համբարձում Խաչանյանը։

1921- Լոռու «չեզոք գոտում» ապստամբություն է սկսվել, և վրացական ճակատ տեղափոխված զորքերը 11-րդ բանակի մյուս ստորաբաժանումների հետ ձեռնամուխ են եղել Վրաստանի խորհրդայնացմանը։ -Արագածի ստորոտում վերաբնակված սասունցիները ապստամբություն են սկսել խորհրդային իշխանության դեմ և մի քանի օրում ազատագրել Աշտարակը, Էջմիածինը, Բաշ-Գառնին, Ներքին Ախտան (Հրազդան) և այլ բնակավայրեր։

1938-գնդակահարվել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի գլխավոր քարտուղար Գևորգ Ալիխանյանը։

1946- ծնվել է քաղաքական գործիչ, մաթեմատիկոս, Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

1988-Ստեփանակերտում տեղի է ունեցել ժողովրդական առաջին ցույցը, որի ժամանակ բարձրացվել է ԼՂՀ-ի՝ Հայաստանին միանալու հարցը։

2007- Երևանում Հայաստանի կապի և տրանսպորտի նախարարության և շվեյցարական «Ռեզերվ Քափիթալ Քորպորեյշն» ընկերության միջև ստորագրվել է հուշագիր Փոթիի «Կովկաս» նավահանգստում լաստանավի շահագործման մասին:

2008- Երևանում ստորագրվել է «Հայկական երկաթուղու» համակարգը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը փոխանցելու վերաբերյալ կոնցեսիոն պայմանագիրը:

2014 - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում բարձրացել է աննախադեպ 30րդ տեղը։

2017-Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը նախընտրական դաշինք կազմելու մասին համաձայնագիր են ստորագրել՝ հայտարարելով, որ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալ է պետք:

2018-Երևանի ավագանու՝ տարվա առաջին նիստի հանդիսավոր մեկնարկը րոպեներ անց վերածվել է ծեծկռտուքի, որը սկսվել է այն բանից հետո, երբ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները փորձել են քաղաքապետին մատուցել Նուբարաշենի բնակիչների նվերը՝ գարշահոտ կոյուղաջուրը։

2020- Սիրիան դարձել է արաբական աշխարհի երկրորդ երկիրը, Լիբանանից հետո, որը ճանաչել է Հայոց մեծ եղեռնը։

2021-Երևան քաղաքում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

ԱՇԽԱՐՀ

1241 -տեղի է ունեցել մոնղոլների ներխուժումը Լեհաստան։ Բայդարի ղեկավարած մոնղոլական ջոկատը Տուսկի մոտ ջախջախել է կրակովյան զորահրամանատար Վլադիմիրի գլխավորած լեհական աշխարհազորը։

1542 -Թաուերում մահապատժի է ենթարկվել Անգլ իայի թագավոր Հենրիխ 8-րդի հինգերորդ կին Եկատերինա Հովարդը՝ ամուսնական դավաճանության մեղադրանքով։

1571 –վախճանվել է իտալացի նկարիչ, քանդակագործ Բենվենուտո Չելինին։

1668 –Պորտուգալիայի անկախության համար մղված պատերազմի արդյունքում Լիսաբոնում Անգլիայի միջնորդությամբ Իսպանիան կնքել է հաշտության պայմանագիր, որով իսկ պաշտոնապես ճանաչել է Պորտուգալիան՝ որպես անկախ երկիր։

1689- Անգլիայում ավարտվել է, այսպես կոչված, Փառավոր հեղափոխությունը։

1729 - Ռաշթ քաղաքում Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է առևտրական պայմանագիր։

1739 -Պարսկաստանի շահ Նադիր-շահ Ավշարը, որը մտել էր Հնդկաստան և արագորեն գրավել այն, Դելիի մոտ ջախջախել է Մեծ մոնղոլների կայսրության բանակը։

1769- ծնվել է ռուս նշանավոր գրող Իվան Կռիլովը, որը հայտնի է իր առակներով։

1777 -Փարիզում ձերբակալել և Վենսենյան բերդում փակել են մարքիզ դը Սադին, որը մեղադրվել է աղջիկներ առևանգելու և նրանց բռնաբարելու, թունավորելու և սոդոմիայի մեջ։

1858 - Աֆրիկայի հետազոտողներ, անգլիացիներ Ռիչարդ Բերտոնը և Ջոն Սպիկը, փորձելով գտնել Նեղոսի ակունքները, հայտնագործել են Կենտրոնական Աֆրիկայի խոշորագուն լիճ Տանգանիկան։

1859 -Մոսկվայում բացվել է կանանց առաջին գիմնազիան։

1873- ծնվել է ռուս նշանավոր օպերային երգիչ Ֆեոդոր Շալ յապինը։

1883- վախճանվել է գերմանացի մեծ երգահան, դիրիժոր, երաժշտական տեսաբան Ռիխարդ Վագները։

1895- Լյումիեր եղբայրներն իրենց հայտնագործած նկարահանման և պրոյեկտման կինոապարատի համար ստացել են արտոնագիր։

1903 - ծնվել է բելգիացի գրող Ժորժ Սիմենոնը։

1917 -Փարիզում ձերբակալել են լեգենդար հետախույզ Մատա Հարիին։

1918- ԽՍՀՄ-ում մտցվել է Գրիգորյան օրացույցը, որոշվել է 1918 թվականի հունվարի չորեքշաբթի օրվան հաջորդող հինգշաբթի օրը հաշվել ոչ թե փետրվարի 1-ը, այլ փետրվարի 13-ը։

1924 - ՌՍՖՍՀ կազմում ստեղծվել է ներկայիս Ստավրոպոլի երկրամասը։

1931 - Նյու Դելին դարձել է Հնդկաստանի մայրաքաղաք։

1934 - խորհրդային «Չել յուսկին» նավը խորտակվել է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում։

1950 - վախճանվել է իտալացի գրող Ռաֆայել Սաբատինին։

1960 -Սահարա անապատի Ռեգգան օազիսի շրջանում ֆրանսիացիները իրականացրել են իրենց առաջին ատոմային ռումբի փորձարկումը։

1972-տեղի է ունեցել 11-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակումը (Սապպորո, Ճապոնիա)։

1974 -ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ քաղաքացիությունից զրկվել և երկրից արտաքսվել է գրող Սոլժենիցինը։

1980- մեկնարկել են 13-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը (Լեյք Փլեսիդ, ԱՄՆ)։

1983 -Թուրինի «Cinema Statuto» կինոթատրոնում «Անհաջողակները» ֆիլմի ցուցադրության ժամանակ բռնկված հրդեհի պատճառով զոհվել է 64 հանդիսատես։

1988- տեղի է ունեցել 15-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացումը (Կալգարի, Կանադա)։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium Cards