Brent նավթի բարելի գինը Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումից հետո ցած Է ընկել 28 դոլարից
ECONOMICSԼոնդոնի ICE բորսայում 2016 թվականի մարտի մատակարարման Brent մակնիշի նավթի ֆյուչերսի արժեքն ընկել Է 3,5 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 27,96 դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, վկայում են սակարանի տվյալները:
WTI մակնիշի նավթը կորցրել Է 2,3 տոկոս եւ վաճառվում Է բարելի դիմաց 28,75 դոլար գնով:
Իրանի կողմից այն պահանջների կատարման մասին, որոնք անհրաժեշտ Էին միջուկային գործարքի վերաբերյալ համաձայնագրի իրագործումն սկսելու համար, հունվարի 16-ին հայտնել Է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն, ինչից հետո ԵՄ-ի իշխանությունները հայտարարել են Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն ամբողջությամբ, իսկ ԱՄՆ-ը՝ մասնակի վերացման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



