Թուրքիայի Անթալիա քաղաքում ջրհեղեղ է տեղի ունեցել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հորդառատ անձրեւները հեղեղումներ են առաջացրել թուրքական Անթալիա հանգստավայրում, մի շարք շրջանների ուսումնական հաստատարություններում դադարեցվել են դասերը, գրում է «Էկոնոմ» թերթը։
«Անթալիայի կենտրոնում երեկոյան սկսված անձրևն ուժգնացել է գիշերը։ Հորդառատ անձրևի պատճառով ճանապարհներին ջրափոսեր են գոյացել։ Քաղաքացիներն ու մեքենաները դժվարությամբ են շարժվել ճանապարհներին։ Գյուղական բնակավայրերում տներ և աշխատատեղեր են լցվել ջրով։ Որոշ թաղամասերում անձրևի պատճառով խաթարվել են տրանսպորտային կապերը»,- գրում է հրատարակությունը։
Անթալիայի նահանգապետարանի գրավոր հայտարարության մեջ ասվում է, որ քաղաքում պահպանվում են եղանակային անբարենպաստ պայմանները:
«Մեր նահանգում շարունակվող անբարենպաստ եղանակային պայմանների, ջրհեղեղների և հեղեղումների պատճառով մեր հինգ կենտրոնական թաղամասերում՝ Աքսու, Դյոշեմելթի, Քեփեզ, Քոնյաալթի, Մուրատփաշա, ուսումնական գործընթացը մեկ օրով՝ 02.13.2024-ին, առողջապահության նախարարության որոշման համաձայն՝ դադարեցվում է»,- ասված է հաղորդագրությունում։