Ի՞նչ վիճակ է ՀՀ սահմանամերձ համայնքներում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն տարածում են լուրեր, թե կրակ են բացել ՀՀ սահմանի տարբեր հատվածներում։
Լուրերի իսկությունը MediaHub-ը փորձեց պարզել՝ զրուցելով սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ։
Այսպես, Տավուշի մարզի Չինարի համայնքից մեզ վստահեցրին, որ խաղաղ վիճակ է, որևէ կրակոց չի եղել: «Դրանք սուտ բաներ են տարածում»,- վստահեցրեց համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը։
Գեղարքունիքի մարզի Նորաբակ բնակավայրի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը ևս նշեց, որ որևէ կրակոց չի եղել, ամեն ինչ խաղաղ է։
Հիշեցնենք, ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ:
Նարե Գնունի
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



