Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Civil Voice. Երվանդ Զախարյանը հովանավորու՞մ է Դանդի Փրիշս Մեթալս Կապան ՓԲԸ-ին

ECONOMICS

Հանքարդյունահանող ընկերությունների ակնհայտ վայրի գործունեությանը կարելի է ականատես լինել գրեթե ամենուր, ինչը հաճախ արդյունք է նաև պետական լիազոր մարմինների անգործության կամ ակնհայտ հովանավորչության:

«Civil Voice» հասարակական կազմակերպության կողմից ուսումնասիրվել է «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ և դրա իրավահաջորդ հանդիսացող «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ՝ «ՀՀ Սյունիքի մարզի Կապանի պղնձի և Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրերի շրջապատող տարածքի» հանքերևակումներում երկրաբանական ուսումնասիրության իրավունք տվող փաստաթղթերը: Այդ փաստաթղթերը՝ թիվ 25 հատուկ լիցենզիան և թիվ 233 լիցենզային պայմանագրերը, լիազոր մարմնի կողմից, ընկերությանը համապատասխանաբար տրվել են՝ 13.04.2007թ. և 04.05.2007թ.: Նշված փաստաթղթերում ամրագրված է, որ ուսումնասիրության ժամկետը լրանում է 15.04.2010թ.:

Սակայն 16.06.2010 թ.-ին՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանով, խախտելով օրենքի պահանջները (հանքային իրավունքի ավարտից երկու ամիս հետո), ընկերության թիվ 25 և թիվ 233 փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ՝ ևս երկու տարով երկարաձգելով հանքային իրավունքը: 01.01.2012թ-ից ուժի մեջ մտած ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 80-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն նախկինում տրված լիցենզիաները մինչև դրանց վերաձևակերպումը պահպանում են իրենց ուժը և կարող են վերաձևակերպվել՝ պահպանելով նախկինում տրված լիցենզիաների գործողության ժամկետները:

Սակայն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, խախտելով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի վերը նշված նորմը և ցուցադրելով աճպարարության չգերազանցված որակ՝ 2012 թ. հուլիսի 13-ին վերաձևակերպելով 2012 թ. ապրիլի 15-ի դրությամբ արդեն իսկ դադարած հանքային իրավունքը, «վերակենդանացրել» է արդեն մոտ 3 ամիս գոյություն չունեցող ընդերքօգտագործման իրավունքը՝ միաժամանակ թույլտվության գործողության ժամկետ սահմանելով հետին ամսաթիվ՝ 2012 թ. ապրիլի 15-ը: Դրան հաջորդել է նախարարի մյուս ապօրինությունը՝ 2012 թ. օգոստոսի 23-ի նախարարի հրամանով հանձնարարվել է երկու տարով երկարաձգել ուսումնասիրության «վերակենդանացված» թույլտվությունը՝ կատարելով փոփոխություններ 2012 թ. ապրիլի 15-ին արդեն իսկ գործողությունը դադարած պայմանագրի ժամկետ սահմանելով 2014 թ. ապրիլի 15-ը:

Ավելին՝ նախարար Զախարյանը 2014 թ. սեպտեմբերի 23-ի հրամանով համապատասխան փոփոխություններ է կատարել ընդերքօգտագործման թույլտվությունում և պայմանագրում դրանց ժամկետների լրանալուց մոտ 5 ամիս հետո՝ վերջնաժամկետ սահմանելով 2016 թ. ապրիլի 15-ը:

Նկատենք, որ թույլտվության գործողության ժամկետների վերջին երկարաձգումը, ըստ էության, արդեն երրորդ երկարաձգումն է, որն ևս գործող ՀՀ ընդերքի օրենսգրքի կոպիտ խախտում է, քանի որ այն կարող էր երկարաձգվել առնվազն երկու անգամ: Վերը նշված փաստերն ապացուցում են, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ին տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի ժամկետների բոլոր երկարացումները և հանքային իրավունքի վերաձևակերպումը ընդերքօգտագործման իրավունքի՝ կատարվել են օրենքի և սահմանված ժամկետների կոպիտ խախտումներով: Civil voice ՀԿ կոչ է անում հակակոռուպցիոն մարմիններին քննության առնել վերը նշված փաստերը և ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Civil Voice ՀԿ հասարակայնության և կապերի բաժին 

AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBank