Նոր Զելանդիայում սաստիկ հրդեհ Է բռնկել մարդատար նավում
INTERNATIONAL NEWSՍաստիկ հրդեհ Է բռնկել նորզելանդական մարդատար նավում, որը գտնվում Էր ափից մոտավորապես մեկ կիլոմետրի վրա՝ Ֆակատանե քաղաքից (Հյուսիսային կղզի) ոչ հեռու: Ոստիկանության ճշգրտած տվյալներով՝ նավում եղել են 57 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Փրկարարները կարողացել են աղետի ենթարկված նավին մոտեցնել մի քանի կատերներ ու նավակներ եւ տարահանել մարդկանց, դրա հետ մեկտեղ շատ ուղեւորներ ստիպված են եղել նետվել ջուրը: Վերջին տվյալներով՝ բոլոր մարդիկ փրկված են եւ հասցվել են ափ: Ինչպես հայտնել են բժիշկները, տուժածները լուրջ վնասվածքներ եւ այրվածքներ չունեն: Հրդեհի պատճառների մասին առայժմ ոչինչ չի նշվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



