Ջերմուկը ՌԴ-ում վաճառքից չի հանվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռոսպոտրեբնադզորը Վլադիկավկազում տեղի ունեցած մահացու թունավորումից հետո Ջերմուկը վաճառքից չի հանել: Թե ինչպես է քացախը հայտնվել շշի մեջ, դեռ հայտնի չէ։
Mash տելեգրամյան ալիքի տեղեկություններով, արգելք չկա, և մեծածախ վաճառողները շարունակում են պահեստից խմբաքանակներ վաճառել։ Տղամարդու մահից հետո մի քանի շուկաներ ինքնուրույն հանեցել են այն վաճառքից։ Մինչդեռ Ozon-ը և Wildberries-ը հանկարծ սկսեցին վաճառել հենց այս հանքային ջուրը: Արտադրող «Ջերմուկ գրուպ»-ը վստահեցնում է. արտադրական ցիկլը փակ է, քացախ չկա և որևէ ավելորդ բան չէր կարող մտնել շշի մեջ։ Ռուսական Ռոսպոտրեբնադզորը հարցեր ուներ կոնկրետ խմբաքանակի վերաբերյալ, որն արտադրվել էր 2023 թվականի վերջին։
Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի դարձավ՝ «Ռոսպոտրեբնադզորը» դադարեցնում է «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջրի որոշակի խմբաքանակների վաճառքը՝ անվտանգության ստուգման նպատակով։ Վլադիկավկազի բնակիչը «Ջերմուկ» հանքային ջուր է խմել, ինչից հետո կերակրափողի այրվածք է ստացել և մահացել։