Yerevan, 08.May.2026,
00
:
00
BREAKING


Ղարաբաղի հարցը և Հարավային Կովկասում ուժերի նոր դասավորությունը

POLITICS

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանդես է եկել ծավալուն հոդվածով, որտեղ ներկակացնում է Արցախի համառոտ պատմությունը, նրա շուրջ ծավալված աշխարհաքաղաքական վերջին իրադարձությունները, Արցախի դերն ու նշանակությունը տարաշածրջանի արդի զարգացումներում, ինչպես նաև նշում է այն նոր հանգամանքները, որոնք կարող են տարածաշրջանի առանցքային խաղացողներին կրկին վերադառնալ ղարաբաղյան հիմանխնդրի կարգավորման օրակարգին:

 

Հոդվածում  մասնավորապես ասվում է.

«Երկրորդ Ղարբաղյան պատերազմը և, դրա արդյունքում, Ղարաբաղի անկումը մեծապես պայմանավորված էին նավթագազային պայմանագրերի հաշվին Ադրբեջանի բանակի հզորացմամբ, Արևմուտքում նոր դաշնակիցների և գործընկերների ձեռք բերմամբ, իսկ Ռուսաստանը 2020 թվականին չկարողացավ կամ չաջակցեց Հայաստանին:

Ընդ որում, Թուրքիան, ստանալով կասպիական նավթի ու գազի դեպի եվրոպական շուկա տարանցման իրավունքը, տարածաշրջանային գործերում նոր մրցակցային հնարավորություններ ձեռք բերեց: Անկարան, առևտրատնտեսական հարաբերությունների քողի տակ, սկսեց առաջ մղել «Թուրքական առանցքի» արտաքին-քաղաքական ռազմավարությունը՝ դրանում ներառելով նեոօսմանիզմի, նեոպանթուրքիզմի և թուրքական եվրասիականության դոկտրինները:

2020 թ. նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությունը, Լեռնային Ղարաբաղի հայերին, ցավոք, բերեց կորուստների և էթնիկ զտումների: Ռուսական խաղաղապահ զորախումբը չկարողացավ ապահովել Ղարաբաղի անվտանգությունը ադրբեջանական մանր ու մեծ սադրանքներից, չապահովեց անխափան կապը Հայաստանի հետ՝ Լաչինի միջանցքով, երբ 2022 թ. դեկտեմբերից Բաքուն, ի հեճուկս ձեռք բերված համաձայնությունների, տրանսպորտային շրջափակում մտցրեց՝ բնապահպանական անվտանգության պատրվակով: Ղարաբաղի 9 ամսյա շրջափակումը և հումանիտար ճգնաժամն ավարտվեցին Ադրբեջանի կողմից 2023թ. սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայով:

Հաջողության հասնելով Լեռնային Ղարաբաղում՝ Թուրքիան և Ադրբեջանը ակտիվացրել են Թուրանի ռազմավարական նախագիծը, որը վնասում է Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի շահերին: Այդ դաշինքի կարևոր սկզբունքային փաստաթուղթը 2021թ. հուլիսի 15-ի Շուշիի հռչակագիրն է, ինչպես նաև այն, որ Թուրքական խորհուրդը 2021 թվականին վերափոխվեց Թյուրքական պետությունների միջազգային կազմակերպության (ԹՊԿ):

Անկարան վարում է ճկուն և իրատեսական քաղաքականություն, որն ուղղղված է իր հավակնոտ նպատակների և ծրագրերի համար առավելագույն դիվիդենտների հասնելուն: Այսպես. Բալթիկ ծովում «Հյուսիսային հոսք- 1 և 2» գազամուղների վրա արևմտյան հատուկ ծառայությունների կողմից իրականացված ահաբեկչություններից հետո՝ 2022 թվականի հոկտեմբերին, ՌԴ նախագահ Վ. Պուտինի առաջարկած «գազային հաբի» մեգապրոեկտի ճանապարհային քարտեզի քննարկումներն ու ընթացքը ձգձգելով՝ Թուրքիայի ղեկավարությունը փորձում է պարտադրել գազի առևտրի սեփական տարբերակը: Մասնավորապես՝ Անկարայի քաղաքականությունը հակված է դիվերսիֆիկացնել ռուսական գազի արտահանումը՝ դրան խառնելով ադրբեջանական, թուրքմենական, ղազախական, իսկ հետագայում՝ նաև ուզբեկական գազը: Վերջերս Թուրքիայի առաջատար պետական էներգետիկ ընկերությունը՝ Botaş-ը, և Թուրքմենգազը Անկարայում համագործակցության համաձայնագիր են ստորագրել, որը ենթադրում է թուրքմենական գազը դեպի Եվրոպա արտահանել Ադրբեջանի և Թուրքիայի տարածքներով: Աշխաբադը Անկարային ավելի շահեկան գներ է առաջարկում, քան «Գազպրոմը», որից այդ առաջարկն առավել մրցակցային է դառնում: Թուրքիան ցանկանում է ռուսական գազը ոչ միայն ուղղակի կենտրոնացնել Արևելյան Թրակիայում և երկնագույն վառելիքի առևտրի էլեկտրոնային հարթակ (գազային բորսա) ստեղծել, այլև դառնալ դրա անմիջական վաճառողը, ինչպես նաև բնական գազը վերածել հեղուկի՝ սեփական արտահանման նպատակով:

Դրանք ոչ այնքան կոմերցիոն խաղեր են, որքան աշխարհաքաղաքականություն՝ Զանգեզուրի միջանցքով դեպի Ադրբեջան, այնտեղից էլ՝ Կենտրոնական Ասիայի թյուրքական երկրներ դուրս գալու և տեսանելի հեռանկարում Թուրանական տնտեսական շուկայի տեսքով եվրոինտեգրացիային «պատմական այլընտրանք» ստեղծելու նպատակով: Դա կարող է խաթարել ԵԱՏՄ հիմքերը և նսեմացնել Ռուսաստանի առաջնորդող դերը:

Փորձագետները չեն բացառում, որ ընթացիկ տարվա գարուն-ամռանը հայ-ադրբեջանական սահմանին նոր ռազմական էսկալացի կարող է լինել, քանզի Թուրքիայի կողմից Ալիևին առաջադրանք է տրվել՝ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո, ցանկացած ճանապարհով վերահսկողության հասնել Թուրանի նախագծի իրականացման համար սկզբունքային այդ միջանցքի վրա: Այդ նպատակով Բաքուն շարունակում է ակտիվորեն զինվել, ընդլայնել սպառազինությունների և ռազմական տեխնիկայի ձեռք բերման աշխարհագրությունը (ներառյալ՝ Թուրքիան, Իսրայելը, Ռուսաստանը, Պակիստանը, Սերբիան, Սլովակիան):

Անկարան և Բաքուն, հրապարակավ համաձայնվելով Ադրբեջանի և Նախիջևանի անկլավի միջև կապի այլընտրանքային՝ իրանյան, երթուղուն, այնուամենայնիվ հասկանում են, որ Իրանն իր տարածքով թուրանական նախագծի կայացում թույլ չի տա: Թույլ և պարտված Հայաստանը եվրոպական, ասիական և մերձավորարևելյան թատերաբեմերում առկա տուրբուլենտության պայմաններում, առանց լուրջ արտաքին աջակցության, չի կարող խոչընդոտել Ադրբեջանին՝ ստանալու ցանկալի միջանցքը:

Պետք է նշել, որ Թուրքիան և Ադրբեջանը այնքան էլ շահագրգռված չեն կատարել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ որով Զանգեզուրի միջանցքի նկատմամբ սահմանվում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի հսկողությունը, նույնը՝ իրանական միջանցի դեպքում, քանզի չեն ցանկանում Թուրանի ապագան կախվածության մեջ դնել «հայկական կամրջի» վրա ռուսական հսկողությունից: Այդ համատեքստում Փաշինյանը, ԱՄՆ և ԵՄ կոորդինացիայով, նույնպես հարցականի տակ է դնում 9-րդ կետի իրագործման հեռանկարները, որը կարող է խոչընդոտել Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ ՌԴ ԱԴԾ սահմանապահների վերահսկողությանը: Ակնհայտ է, որ ռուսական վերահսկողության այլընտրանքը թուրք-ադրբեջանականն է, որը ծառայելու է «թյուրքական աշխարհի» շահերին և նրա ազդեցության ընդլայնմանը, ինչպես նաև կօգտագործվի Արևմուտքի կողմից Ռուսաստանի և Իրանի նկատմամբ իրենս սեփական նպատակների իրականացման համար:

Բաքուն առաժմ ստպված է խաղալ Մոսկվայի հետ, քանզի չի կարող հաշվի չառնել Ղարաբաղում և Հայաստանում ռուսական ռազմական ներկայության գործոնը: Բայց այդ դաշնակցային «խաղերը» և «ըմբռնումը» ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչին չեն խանգարում կողմ քվեարկել ՌԴ նախագահին ռազմական հանցագործ ճանաչելուն, «փառք Ուկրաինային» գոչելուն, Զելենսկիից շնորհակալության խոսքեր ընդունելուն, իսկ Թուրքական SADAT մասնավոր ռազմականացված կազմակերպությանը, որի ղեկավարը Էրդողանի մերձավորներից է՝ Ռուսաստանի դեմ կռվել Ուկրաինայում:

Հայաստանը, Փաշինյանի բերանով խոսելով անվտանգության ոլորտում Իրանի, Ֆրանսիայի, ԵՄ-ի, Հնդկաստանի օգտին դիվերսիֆիկացիայի մասին, հայտնվում է բավական խոցելի իրավիճակում: Հայաստանում մի շարք արևմտամետ քաղաքական ուժեր և փորձագետներ, բացառում են Հայաստանի և Իրանի միջև ռազմական դաշինքը: Հայաստանում Իրանի նկատմամբ որոշակի անվստահությունը կապված է պատմական պարսկական տիրապետությամբ: ՀՀ-ն և ԻԻՀ-ն ունեն տարբեր ներքաղաքական համակարգեր՝ խորհրդարանական ժողովրդավարություն և կրոնական ավտոկրատիա: Հայաստանի և Իրանի ռազմական դաշինքը Արևմուտքի տարակուսանքին է արժանանալու՝ պայմանավորված իր ֆինանսական ու աշխարհաքաղաքական ախորժակով և ամեն գնով Ռուսաստանի ու Իրանի ազդեցությունը թուլացնելու մղումով:

Այս կապակցությամբ՝ աշխարհաքաղաքական առանցքային խաղացողների շահերի բախման մեջ Լեռնային Ղարաբաղի հարցը կրկին օրախնդիր է դառնում»: 

 

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ

The international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan