«Վանաձոր» ՔԿՀ-ում դատապարտյալներից մեկը ածելիով վնասել է ձեռքը, մեկ այլ դատապարտյալ՝ երկաթե օղակ կուլ տվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Վանաձոր» ՔԿՀ-ում բունտը շարունակվում է։ Հացադուլին զուգահեռ նաեւ ինքնավնասման դեպքեր են գրանցվել. մեկն ածելիով ձեռքն է վնասել, մյուսը՝ երկաթյա օղակ կուլ տվել։
«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել էր, որ «Վանաձոր» ՔԿՀ-ում 30 կալանավորված անձ և դատապարտյալ հացադուլի մեջ է։ Պատճառն, այսպես կոչված, մաքրման աշխատանքներ են եղել։
Մասնավորապես, փետրվարի 9-ին ՔԿԾ ԿՄ օպերատիվ վարչության ծառայողները, ունենալով տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի խցերում պահվում են արգելված իրեր, ինչպես նաև որոշ ազատազրկված անձինք ձեռք են բերել առավելություններ՝ այլ ազատազրկվածների նկատմամբ, Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողների հետ համատեղ խուզարկել են հիմնարկի խցերը։ Ծառայողները խցերից հայտնաբերել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսի պարագաներ, առանց ակցիզային դրոշմանիշների մեծ քանակությամբ ծխախոտ, ինքնաշեն ոգելից խմիչք, այլ արգելված իրեր, խցերից դուրս են բերվել նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող կահույք և էլեկտրատեխնիկա։ Բացի այդ, «Վանաձոր» ՔԿՀ-ում պահվող, քրեական ենթամշակույթի կանոններով առաջնորդվող ազատազրկված անձինք նույն օրը՝ փետրվարի 9-ին, տեղափոխվել են այլ քրեակատարողական հիմնարկ, և հաջակցություն վերջիններիս՝ որոշ կալանավորված անձինք և դատապարտյալներ հայտարարել են հացադուլ։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահի դրությամբ հացադուլի մեջ է գտնվում 20 կալանավորված անձ և դատապարտյալ։
««Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ազատազրկված անձանց կողմից ինքնասպանության փորձեր չեն իրականացվել։ 3 դատապարտյալ հայտարարել է ինքնավնասում կատարելու մասին, որոնցից երկուսի ինքնավնասման փաստն արձանագրվել է, երրորդ դատապարտյալը հրաժարվել է անցնել բժշկական զննություն՝ ինքնավնասումը փաստելու համար»,- նշեց Նավիկյանը՝ մանրամասնելով, որ ինքնանասում կատարած դատապարտյալներից մեկը երկաթե օղակ է կուլ տվել, մյուսը՝ ածելիով վնասել ձեռքը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։