Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի՞նչ կապ ունի Երվանդ Զախարյանը «Դանդի Փրիշս Մեթալս» ՓԲԸ-ի հետ

ECONOMICS

Civil Voice հասարակական կազմակերպության կողմից ուսումնասիրվել է «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի եւ դրա իրավահաջորդ հանդիսացող «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերության «ՀՀ Սյունիքի մարզի Կապանի պղնձի եւ Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրերի շրջապատող տարածքի» հանքերեւակումներում երկրաբանական ուսումնասիրության իրավունք տվող փաստաթղթերը, ինչի արդյունքում բացահայտվել են հետաքրքիր փաստեր: Հասարակական կազմակերպության հասարակայնության եւ կապերի բաժնի կողմից մեզ տրամադրած տեղեկատվության համաձայն՝ լիցենզիայում եւ պայմանագրերում ամրագրված է, որ ուսումնասիրության ժամկետը լրանում է 2010թ. ապրիլի 15-ին, սակայն 2010թ. հունիսի 16-ին՝ հանքային իրավունքի ավարտից երկու ամիս անց, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների արդեն նախկին նախարար Արմեն Մովսիսյանի հրամանով ընկերության թիվ 25 եւ թիվ 233 փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ՝ եւս 2 տարով երկարաձգելով հանքային իրավունքը:

«Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 80-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նախկինում տրված լիցենզիաները մինչեւ դրանց վերաձեւակերպումը պահպանում են իրենց ուժը եւ կարող են վերաձեւակերպվել՝ պահպանելով նախկինում տրված լիցենզիաների գործողության ժամկետները: Սակայն ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, խախտելով ՀՀ «Ընդերքի մասին» օրենսգրքի վերը նշված նորմը, 2012 թ. հուլիսի 13-ին վերաձեւակերպելով 2012 թ. ապրիլի 15-ի դրությամբ արդեն իսկ դադարած հանքային իրավունքը, ըստ Civil Voice ՀԿ-ի, «վերակենդանացրել է» արդեն մոտ 3 ամիս գոյություն չունեցող ընդերքօգտագործման իրավունքը՝ միաժամանակ թույլտվության գործողության ժամկետ սահմանելով հետին ամսաթիվ՝ 2012թ. ապրիլի 15-ը:

Դրան հաջորդել է արդեն նախկին նախարարի մյուս ապօրինությունը՝ նախարարի 2012 թ. օգոստոսի 23-ի հրամանով հանձնարարվել է 2 տարով երկարաձգել ուսումնասիրության «վերակենդանացված» թույլտվությունը՝ կատարելով փոփոխություններ 2012թ. ապրիլի 15-ին արդեն իսկ գործողությունը դադարած պայմանագրի ժամկետ սահմանելով 2014թ. ապրիլի 15-ը: Եվ արդեն ներկայիս նախարար Երվանդ Զախարյանը 2014թ. սեպտեմբերի 23-ի հրամանով համապատասխան փոփոխություններ է կատարել ընդերքօգտագործման թույլտվությունում եւ պայմանագրում դրանց ժամկետների լրանալուց մոտ 5 ամիս հետո՝ վերջնաժամկետ սահմանելով 2016թ. ապրիլի 15-ը:

Ըստ ՀԿ-ի տրամադրած տեղեկատվության՝ թույլտվության գործողության ժամկետները երկարաձգվել են արդեն երրորդ անգամ, ինչը նույնպես ՀՀ «Ընդերքի մասին» օրենսգրքի կոպիտ խախտում է, քանի որ ժամկետները կարող են երկարաձգվել առավելագույնը 2 անգամ:

Վերը նշված փաստերն ապացուցում են, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ին տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի ժամկետների բոլոր երկարացումները եւ հանքային իրավունքի վերաձեւակերպումները կատարվել են օրենքի եւ սահմանված ժամկետների կոպիտ խախտումներով: Civil Voice հասարակական կազմակերպությունը դիմել է հակակոռուպցիոն մարմիններին՝ վերը նշված փաստերը քննության առնելու պահանջով:

Գագիկ Աղբալյան

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced