Եվրամիությունը բախվել է գնաճի նոր տեսակի
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիությունը բախվել է գնաճի նոր տեսակի, հայտարարել է Խորվաթիայից Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավոր Բիլյանա Բորզանը։ Նրա խոսքերը մեջբերում է Lenta.ru-ն։
Նոր երևույթին տրվել է «փլուզում» անվանումը։ Այս տեսակի գնաճով արտադրողները ոչ միայն բարձրացնում են գները, այլեւ նվազեցնում են ապրանքների որակը։
Բորզանի խոսքերով` շատ պարենային ապրանքների մի շարք բաղադրիչներ փոխարինվել են ավելի ցածր որակով: Օրինակ՝ արևածաղկի ձեթը փոխարինվել է արմավենու ձեթով։ Այդ միջոցները համարվում էին ժամանակավոր, սակայն շարունակում են գոյություն ունենալ մինչ օրս, նշել է դիվանագետը։
«Հատկապես տագնապալի է, որ որոշ արտադրողներ սպառողներին չեն տեղեկացնում փաթեթավորման բաղադրության փոփոխության մասին, և սննդային արժեքն այլևս չի համապատասխանում սկզբնական տվյալներին»,- ընդգծել է Բորզանը։
Վերջին տվյալներով՝ ԵՄ-ում տարեկան գնաճը կազմել է 3,1%։