ԱՄՆ-ի կինոքննադատները տարվա լավագույն ռեժիսոր են ճանաչել Ջորջ Միլլերին
INTERNATIONAL NEWSԱվստրալացի Ջորջ Միլլերը 2015 թվականի արդյունքներով «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում «Քննադատների ընտրությունը» (Critics' Choice Movie Awards) մրցանակին Է արժանացել «Խելահեղ Մաքսը. ցասումի ճանապարհ» ֆանտաստիկ մարտաֆիլմի վրա կատարած աշխատանքի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը , հայտարարվել Է Սանտա Մոնիկա (Կալիֆոռնիայի նահանգ) քաղաքում անցկացված արարողության ժամանակ:
Այդ պարգեւին հավակնում Էին նաեւ Թոդ Հեյնսը («Քերոլ»), Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն («Փրկվածը»), Թոմ Մաքքարթնին («Ուշադրության կենտրոնում»), Ռիդլի Սքոթը («Մարսեցին») եւ Սթիվեն Սփիլբերգը («Լրտեսական կամուրջ»):
Մրցանակը հանձնվում Է Կինոքննադատների ասոցացիայի կողմից, որոնք աշխատում են հեռուստատեսությունում, ռադիոյում եւ ինտերնետ-
«Քննադատների ընտրությունը» մրցանակը «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում 2015 թվականի արդյունքներով շնորհվել Է «Ուշադրության կենտրոնում» ֆիլմին:
«Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում «Քննադատների ընտրությունը» մրցանակը շնորհվել Է «Իջեցման խաղ» ֆիլմին:
«Քննադատների ընտրությունը» մրցանակը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում 2015 թվականի արդյունքներով շնորհվել Է Բրի Լարսոնին՝ «Սենյակ» ֆիլմում խաղացած դերի համար:
Թոմ Մաքքարթնիի «Ուշադրության կենտրոնում» կինոնկարին «Քննադատների ընտրությունը» մրցանակը շնորհվել Է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Այս պարգեւին նաեւ հավակնում Էին Ադամ Մաքքեյի «Իջեցման խաղ», Սթիվեն Սփիլբերգի «Լրտեսական կամուրջ», Ջոն Քրաուլիի «Բրուքլին», Թոդ Հեյնսի «Քերոլ», Ջորջ Միլլերի «Խելահեղ Մաքսը. ցասումի ճանապարհ», Ռիդլի Սքոթի «Մարսեցին», Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Փրկվածը», Լեոնարդ Աբրահամսոնի «Սենյակ», Դենի Վիլնեւի «Մարդասպանը» եւ Ջեյ Ջեյ Աբրամսի Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» ֆիլմերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



