Գերմանիայի փոխկանցլերը Մարոկոյից եւ Ալժիրից պահանջել Է տանել իրենց փախստականներին
INTERNATIONAL NEWSՄարոկոն եւ Ալժիրը պետք Է Գերմանիայի տարածքից տանեն իրենց երկրների այն քաղաքացիներին, որոնց գաղթականի կարգավիճակ ստանալու պահանջները չեն բավարարվել: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, այդ մասին հունվարի 18-ին գերմանական ARD հեռուստաալքի եթերում հայտարարել Է Գերմանիայի փոխկանցլեր, Էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը:
«Գերմանիան ուրախությամբ պատրաստ Է տնտեսական օգնություն ցույց տալ այդ երկրներին, սակայն սոսկ այն դեպքում, եթե դրանց կառավարություններն արդարամտություն դրսեւորեն եւ թույլ տան իրենց տարածք վերադառնալ այն քաղաքացիներին, որոնք քաղաքական ապաստանի իրավունք չունեն մեզ մոտ»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



