Yerevan, 03.October.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՓԵՏՐՎԱՐԻ). Արցախում անցկացվել է սահմանադրական հանրաքվե. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Սոցիալական արդարության համաշխարհային օր, ԱՄՆ՝ Նախագահի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1728 –վախճանվել է զորավար Դավիթ Բեկը։

1895-ծնվել է խորհրդահայ նևրոլոգ, նևրոֆիզիոլոգ, ակադեմիկոս Սեմյոն Սարկիսովը։

1862-սկսվել է Վանի հայ բնակչության զինված դիմակայությունը թուրքական կառավարության բանակին:

1907- վերակառուցվելուց հետո բացվել է Երևանի հայտնի Ջանփոլադովի թատրոնը:

1907- ծնվել է գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Հովհաննես Մամիկոնյանը:

1921 - ծնվել է օպերային երգիչ, բարիտոն Միհրան Երկաթը։

1928 - ծնվել է արձակագիր, դրամատուրգ Գևորգ Արշակյանը։

1936 - վախճանվել է մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։

1980– ծնվել է հայազգի աշխարհահռչակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:

1988- տեղի է ունեցել Արցախի հարցով առաջին ցույցը Երևանում։

1988- Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու իրենց վճռի մասին և փոխհամաձայնության խնդրագրեր են ուղարկել Երևան և Բաքու. փաստացի սկսվել է Ղարաբաղյան շարժումը:

2004-Երևանի պետական համալսարանի շուրջ հազար ուսանող դասադուլ է սկսել՝ ընդդեմ «Զինապարտության մասին» նոր օրինագծի, որով մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորողները զրկվում են տարկետման իրավունքից:

2007- վախճանվել է արևմտահայ բանաստեղծ Զահրատը (Զարեհ Յալդըզջյան):

2008-հրապարակվել են նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց, առաջին փուլով հաղթել է Սերժ Սարգսյանը՝ հավաքելով 52,8 % ձայն, իսկ երկրոդ տեղում Լևոն Տեր-Պետրոսյանն է, որը ստացել է 21,5 % ձայն։ Արդյունքում վերջինիս կողմնակիցները հանրահավաք են կազմակերպել Մատենադարանի մոտ, ապա իրականացրել երթ Երևանի կենտրոնով և երեկոյան հավաքվել Ազատության հրապարակում։

2012- «Հայկական կիբեր բանակ» ներկայացած անհայտ անձինք կոտրել են 20-ից ավելի ադրբեջանական կայք` նշելով, որ դա արվում է ի հիշատակ Գուրգեն Մարգարյանի սպանության 8-րդ տարելիցի:

2013-«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանի Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարել է, որ իր աջակիցների հետ մնալու են հրապարակում։

2014- վախճանվել է բանաստեղծ Թաթուլ Բոլորչյանը։

2015- Ազատության հրապարակի հանրահավաքին «Ժառանգությունը», «Բարգավաճ Հայաստանը» և «Հայ ազգային կոնգրեսը» հայտնել են, որ «եռյակ այլևս գոյություն չունի»:

2017- Արցախում անցկացվել է սահմանադրական հանրաքվե, որով ԼՂՀ-ն անցել է նախագահական կառավարման։

2020- կառավարության դիմաց բողոքի ցույց են արել բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը։

2021-երկու ամսվա դադարից հետո «Հայրենիքի փրկության շարժումը» Ազատության հրապարակում հանրահավաք է արել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հրաժարականը:

2023-Եվրամիությունն անվտանգության ու պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում սկսել է Հայաստանում ԵՄ-ի քաղաքացիական առաքելությունը:

ԱՇԽԱՐՀ

395 - Բեթղեհեմում հիմնադրվել է կանանց առաջին մենաստանը։

1762 -վախճանվել է գերմանացի քարտեզագիր և աստղագետ Թոբիաս Մայերը, որը հետազոտել է լուսնի շարժումը։

1816– Հռոմի «Teatro Argentina» թատրոնում կայացել է Ջոակինո Ռոսսինիի «Սևիլ յան սափրիչ» նշանավոր օպերայի առաջնախաղը:

1844 –ծնվել է ավստրիացի ֆիզիկոս Լյուդվիգ Բոլցմանը՝ ստատիկ ֆիզիկայի և ֆիզիկական կինետիկայի հիմնադիրը։

1872– Նյու Յորքում բացվել է «Մետրոպոլիտեն» թանգարանը, որն ԱՄՆ-ի ամենահարուստ գեղարվեստական հավաքածու ունեցող թանգարանն է:

1920 - վախճանվել է ամերիկացի բնախույզ Ռոբերտ Պիրին։

1922 -Վիլենսկյան Սեյմը ընդունել է Վիլնյուսի և Լիտվայի հարավ-արևել յան հատվածի՝ Լեհաստանի հետ միավորման որոշումը։

1926 - ծնվել է ամերիկացի գրող և դրամատուրգ Ռիչարդ Մեթսոնը։

1940– ցուցադրվել է «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի առաջին սերիան:

1943 -Մեքսիկայում եգիպտացորենի դաշտում սկսել է կազմավորվել Պարիկուտին հրաբուխը։

1962 -երեք անգամ պտտվելով Երկրի շուրջ՝ Ջոն Գլեննը իրականացրել է առաջին ամերիկյան ուղեծրային տիեզերական թռիչքը։

1966 -ծնվել է ամերիկացի սուպեր մոդել, դերասանուհի և հեռուստահաղորդավար Սինդի Կրոուֆորդը։

1988 – ծնվել է ծագումով բարբադոսցի ամերիկյան նշանավոր երգչուհի Ռիհաննան:

1993 -վախճանվել է իտալացի ավտոարտադրող Ֆերուչիլո Լամբորջինին, որը ստեղծել է արագընթաց և թանկարժեք սպորտային դասի ավտոմեքենաներ։

2014 -սկսվել է Եվրամայդանի գնդակահարությունը Կիևում։ Դիպուկահարների կողմից գնդակոծվել են ցուցարարները և իրավապահ մարմինների ներկայացուցիչները, որի արդյունքում զոհվել է 53 մարդ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments NetworkThe Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of scheduleEIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accountsNo payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum