Հնդկաստանը Հունաստանի հետ կընդլայնի գործընկերությունը պաշտպանության ոլորտում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նշել է, որ Հնդկաստանն ու Հունաստանը ունեն ընդհանուր խնդիրներ և առաջնահերթություններ ահակեբչության դեմ պայքարում:
«Պաշտպանության և անվտանգության ոլորտում աճող համագործակցությունը արտացոլում է մեր խորը փոխվստահությունը: Այս ոլորտում, աշխատանքային խմբի ձևավորմամբ, մենք կարող ենք ընդլայնել համագործակցությունը ընդհանուր մարտահրավերների շուրջ, ինչպիսիք են` պաշտպանությունը, կիբերանվտանգությունը, հակաահաբեկչությունը և ծովային անվտանգությունը», – ասել է Մոդին։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը իր հերթին նշել է, որ 2023 թվականին Հունաստանը և Հնդկաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել գյուղատնտեսության և պաշտպանության ոլորտներում։
Նա հավելել է, որ շուտով Հունաստանի և Հնդկաստանի միջև կկնքվի միգրացիայի և շարժունակության վերաբերյալ կարևոր համաձայնագիր, որում կներառվի անօրինական միգրացիայի, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը, ինչպես նաև երիտասարդ հնդիկները հնարավորություն կունենան աշխատել Հունաստանում: