Ադրբեջանի արդյունաբերությունը 17,7 տոկոսով կրճատվել է
ECONOMICSԱդրբեջանի արդյունաբերական արտադրանքի նոմինալ արժեքով արտահայտված ծավալը 2015 թվականին կրճատվել է 5,7 մլրդ մանաթով կամ 17,7 տոկոսով:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` նշելով, որ դա կապված է Ադրբեջանի ազգային արժույթի` մանաթի փոխարժեքը 2015 թվականի փետրվարի 21-ին 35 տոկոսով եւ դեկտեմբերի 21-ին 40 տոկոսով նվազելու հետ:
Ադրբեջանի «ԱզերԹաջ» պաշտոնական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամի հետ կապված այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շտապ խորհրդակցություն է անցկացրել կառավարության անդամների հետ: Այսօր արտահերթ նիստ է գումարել նաեւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



