Թուրքական լիրան թարմացրել է պատմական նվազագույն ցուցանիշը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 21-ին թուրքական լիրան ամերիկյան արժույթի նկատմամբ թարմացրել է պատմական նվազագույն ցուցանիշը և հասել մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 31 լիրայի ։ Այս մասին են վկայում արտարժույթի միջազգային Ֆորեքս շուկայում առևտրի տվյալները։
Այսօր կեսօրին գնանշումները գերազանցել են այս նշագիծը և անմիջապես հասել 31,0095 լիրայի մակարդակին։ Ներկայումս թուրքական արժույթի նկատմամբ դոլարի փոխարժեքը կազմել է 31,0020 լիրա (գումարած 0,34 տոկոս նախորդ առևտրային օրվա փակման նիշին)։
Թուրքիայում լիրայի թուլացումը տեղի է ունենում ռեկորդային գնաճի ֆոնին։ 2024 թվականի հունվարի վերջին սպառողական գների ինդեքսը տարեկան կտրվածքով հասել է 64,86 տոկոսի՝ դեկտեմբերի 64,77 տոկոսի դիմաց։ Միևնույն ժամանակ, տեղական սպառողները տարեկան գնաճը գնահատել են 96 տոկոս, ինչը 1,5 անգամ գերազանցում է սպառողական գների աճի պաշտոնական տվյալները։