Թալանել են «Հին Ջրվեժ» ռեստորանը․ դրամարկղից գողացել են չհրկիզվող պահարանը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Shamshyan.com-ի տեղկություններով՝ փետրվարի 19-ին առանձնապես խոշոր չափի գումարի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ 17 փողոցում գործող «Հին Ջրվեժ» ռեստորանային համալիրում գողություն է տեղի ունեցել։
Ռեստորանային համալիրի տնօրեն ներկայացած 56-ամյա Մարգարիտ Բ․-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ նույն օրը ժամը 01։30-ից մինչև 09։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք բացել են ռեստորանային համալիրի հանդիսությունների սրահի ալյումինե պատուհանը, մտել ներս և դրամարկղի սրահից գողացել չհրկիզվող պահարանը։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ռեստորանում էլ հայտնել են, որ գողացված «սեյֆում» եղել է մի քանի միլիոն դրամ։
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live