ՌԴ–ում միգրացիոն ոլորտը պետք է խիստ վերահսկողության տակ դրվի․ Մեդվեդև
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանում միգրացիոն ոլորտը պետք է խիստ վերահսկողության տակ դրվի. օրինապաշտ քաղաքացիները կարող են գալ և աշխատել, իսկ հանցագործները պետք է ենթարկվեն խիստ քրեական պատիժների։ Այս մասին ռուսական լրատվամիջոցներին, այդ թվում՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։
«Այն միգրանտները, ովքեր հանցագործություն են կատարում Ռուսաստանի տարածքում, կենթարկվեն խիստ քրեական պատասխանատվության: Դրանում կասկած չկա: Նրանք, ովքեր տնտեսական հարաբերությունների օրինապաշտ մասնակիցներ են, կարող են գալ և աշխատել: Դուք և ես հասկանում ենք, որ շատ հաճախ դուք չեք կարող գոյատևել առանց աշխատանքային ռեսուրսների այս աղբյուրի»,- նշել է նա։
Գլխավորը, կարծում է Մեդվեդևը, «այս ամենը վերահսկողության տակ դնելն է»։ «Եվ դա կարելի է անել թվային ծառայությունների միջոցով, որոնք այժմ ակտիվորեն ներդրվում են, և այդ խնդիրը դրված է»,- պարզաբանել է նա։