Հայտնի է Նավալնու մահվան պատճառը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ալեքսեյ Նավալնու մորը՝ Լյուդմիլային ցույց են տվել մահացած որդու մարմինը։ Այդ մասին նա հայտնել է փետրվարի 22-ին տեսաուղերձում։
Լյուդմիլա Նավալնայան ասել է, որ մարմինը ցույց են տվել Սալեխարդի դիահերձարանում փետրվարի 21-ի երեկոյան: Սակայն այն ընտանիքին չի փոխանցվել։
Նավալնայան ասել է, որ զրուցել է Քննչական կոմիտեի աշխատակիցների հետ։ Նրան ասել են, որ որդու մահվան պատճառը պարզվել և արձանագրվել է փաստաթղթերում։ Նախկինում հաղորդվում էր, որ մարմինն ուղարկվել է փորձաքննության, որը, ինչպես ասում էին, կտևի երկու շաբաթ։
Նավալնու մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել է, որ բժշկական եզրակացության համաձայն՝ քաղաքական գործիչը մահացել է բնական պատճառներով։
Հիշեցնենք,որ Նավալնու մահից հետո ռուսական ԶԼՄ-ները գրել են, որ քաղաքական գործչի մահվան պատճառը եղել է թրոմբը: