Պետդումայում առաջարկում են չեղարկել այցագրային ռեժիմը Ռուսաստանի եւ Իրանի միջեւ
INTERNATIONAL NEWSՌԴ Պետդումայի փոխխոսնակ Նիկոլայ Լեւիչեւը («Արդար Ռուսաստան») առաջարկում Է չեղարկել այցագրային ռեժիմը Ռուսաստանի եւ Իրանի միջեւ. խորհրդարանականի կարծիքով՝ դա թույլ կա բոլոր բնագավառներում անցնել երկկողմ համագործակցության որակապես նոր մակարդակի, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Ռուսաստանի եւ Իրանի այցագրերի երկկողմ չեղարկումը տրամաբանական քայլ կդառնա երկու երկրների համագործակցության զարգացման ճանապարհին: Իրանում մեծ հետաքրքրություն կա մեր երկրի նկատմամբ, ընդ որում՝ ոչ միայն պաշտոնական մակարդակով: Հասարակ իրանցիները ցանկանում են ավելի լավ ճանաչել Ռուսաստանի մշակույթը եւ ծանոթանալ Ռուսաստանի քաղաքացիների կյանքին: Պահանջարկը, ինչպես հայտնի Է, ծնում Է առաջարկ: Հայրենական բիզնեսը կարող Է բավականին մեծ շահույթ ստանալ Ռուսաստան այցելող իրանցիների թվի ավելացումից»,-լրագրողներին ասել Է Լեւիչե ւը:
Պատգամավորը հիշեցրել Է, որ անցյալ տարի ռուսաստանցի զբոսաշրջիկները զրկվել են հանգիստն անցկացնելու համար ժողովրդավականություն վայելող երկու ուղղություններից՝ Եգիպտոսից եւ Թուրքիայից:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը հին Պարսկաստանի իր անպատմելի արեւելյան կոլորիտով միանգամայն կարող Է լրացնել ազատված տեղը: Թող որ ոչ միանգամից, բայց հեռանկարում»,-հավելել Է Լեւիչեւը:



