Արտակարգ դեպք Երևանում․ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի կուսակցության շենքի մոտ ռումբ են տեղադրել․ նա դեպքի վայրում է եղել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ փետրվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյուլբենկյան 33 շենքի մոտ պայթուցիկ է տեղադրված։
Դեպքի վայրում էր նաև Ազգային ժողովի պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, իսկ պայթուցիկը հայտնաբերվել է նրա կուսակցության շենքի մոտ, և աշխատակիցները այն տարել են ներս, բարեբախտաբար, այն չի պայթել։
Արսենյանը հայտնել է, որ երկու օր առաջ է տեղադրված եղել պայթուցիկը, և այն ժամացույցով պետք է գործեր, իսկ երբ հարցրել են նրան՝ այդ դեպքում ինչու ժամացույցը չի գործել, Արսենյանը պատասխանել է, թե, հնարավոր է, «էլեմենտը» նստել է։
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live